Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ոճի 7 դաս անկրկնելի Օդրի Հեփբերնից

23.01.2017

Որքան գոյություն ունի մարդը, այդքան գոյություն ունի նրա ձգտումը լինել գեղեցիկ, առանձնանալ: Եվ չնայած նորաձևությունը մշտապես փոխվում է, միշտ գտնվում են ոճը մարմնավորողները, ովքեր չեն սահմանափակվում թելադրվող միտումներով, և շատերը ցանկանում են նմանվել նրանց:

 

Այդպիսի դեմքերից է հանրահայտ Օդրի Հեփբերնը, ում գեղեցկությունը, հմայքը և նրբագեղությունը գերել են միլլիոնավոր երկրպագուների սրտեր: Սպիտակ վերնաշապիկներ, սև զգեստ և մեծ ակնոցներ՝ սրանք են Օդրի Հեփբերնի այցեքարտը: Նա մարմնավորում էր չծերացող դասականությունը, շքեղությունն առանց ավելորդ պաթոսի: Ո՞րն է Օդրի Հեփբերնի ոճի գաղտնիքը: Ի՞նչ կարելի է սովորել նրանից:

Ավելի լավ է քիչ, բայց լավ

600x580

Երբ Օդրին հանրահայտ դարձավ, ամեն նորաձևության տուն պատրաստ էր նրան հագցնել ոտքից գլուխ: Դերասանուհու մանկությունը, չնայած նրա ազնվական ծագման, երջանիկ և հարուստ չի կարելի անվանել: Նույնիսկ տասնամյակներ հետո գերմանական օկուպացիան, սովը, ճնշումը լեգենդար դերասանուհու դեպրեսիայի պատճառ դարձան: Սակայն արիստոկրատ անցյալը և աղքատությունը նրա մեջ սովորություն են դաստիարակել չտառապել «նյութականով», ունենալ քիչ, բայց որակյալ հագուստ, հասարակ ձևով, առանց ավելորդ մանրուքների:

Սև և սպիտակ


600x580

Օդրին ոճի մարմնացում էր, սակայն նրա զգեստապահարանում հազվադեպ էին հանդիպում վառ գույներ: Հեփբերնը միշտ հավատարիմ էր մնում սև-սպիտակ գույներին: Այսպիսի համադրությունը միշտ արդիական է և սազում է բոլորին:

600x580

Բաց ուսեր

600x580

Բայց ոչ վուլգար դեկոլտե: «Սաբրինա» ֆիլմի շորն առանց թևերի իրական մինի-հեղաշրջում է արել: Դրանից հետո այդ զգեստը դարձել է նրա այցեքարտը: Ցանկանու՞մ եք շեշտադրում կատարել նուրբ ուսերի և անրակների վրա: Ուշադրություն դարձրեք այս ձևին:

Դասական երեկոյան զգեստ

600x580

Հիշու՞մ եք «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի լեգենդար դրվագը: Երկար զգեստը առավելագույն հասարակ ձևի, ըստ կառուցվածքի, դարձել է իսկական դասականություն: Իսկ քանի որ յուրաքանչյուր կին պարտադիր պետք է իր զգեստապահարանում ունենա երեկոյան զգեստ, անպայման ուշադրություն դարձրեք այս ոճին: Դրանում դուք միշտ շլացուցիչ տեսք կունենաք:

Փոքր սև զգեստ՝ յուրաքանչյուր զգեստապահարանում

600x580

Երևի թե հենց փոքր սև զգեստը եղել է դերասանուհու ամենաճանաչելի և ամենասիրելի հագուստը: Փոքր-ինչ ավելի երկար կամ կարճ, թևերով կամ առանց, այն պետք է անպայման լինի յուրաքանչյուր կնոջ զգետսապահարանում: Հասարակ սև զգեստն ընդգծում է բնական գեղեցկությունը: Այն կարելի է հագնել և ցերեկը՝ աշխատանքի, և երեկոյան՝ ժամադրության:

Խոշոր ակնոցներ

600x580

Դուրս գալ առանց դիմահարդարման, թաքցնել անքուն գիշերվա հետքերը և միաժամանակ ոճային լինել՝ կօգնեն մեծ մուգ ակնոցները: Կարևորը՝ ընտրել դեմքի ձևին համապատասխան:

Ավելի շատ բնավորություն

600x580

Օդրիի ոճի գլխավոր գաղտնիքը նրա անձն է: Ինչ էլ նա հագներ, նա միշտ մնում էր այնպիսին, ինչպիսին նա կա՝ ժպտերես, բաց, զվարթ: Միևնույն ժամանակ նրա հայացքում միշտ  տխրություն կար:

Եղեք համարձակ, մի վախեցեք անել այն, ինչ ձեզ դուր է գալիս: Այդ պարագայում դուք յուրաքանչյուր զգեստում աստղ կլինեք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8422 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 703 անգամ
01.05.2024
Դիտվել է 678 անգամ
30.04.2024
Դիտվել է 244 անգամ
03.05.2024
Դիտվել է 123 անգամ
04.05.2024
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster