Չնայած Հլոե Քարդաշյանը այժմ հարաբերությունների մեջ է` նա հանդիպում է բասկեդբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ, աստղը լավ հիշում է միայնակ եղած ժամանակը: Եվ, դատելով ամեն ինչից, երբեմն նույնիսկ կարոտում այդ ժամանակները:
«Միայնակ լինելը հրաշալի է: Դա գերազանց ժամանակ է ինքներդ ձեզ բացահայտելու և եսասիրաբար վայելելու սեփական ազատությունը»,- ասում է նա:
Նրա կարծիքով, երբ մարդը միայնակ է, կարող է ամբողջ ժամանակն իր վրա ծախսել և հասկանալ, ով է նա իրականում: «Երբ դուք ինչ որ մեկի հետ երկար հանդիպում եք, ապա դառնում եք զույգի մի մասը և ավաղ, մոռանում, ով եք դուք»,-նշում է Հլոեն։
Ավելի ճիշտ կլինի միայնակ լինելու ժամանակը տրամադրել սեփական մարմնի խնամքի և մտքերի ի մի բերման վրա: Բացի այդ, ազատ էներգիան կարելի է ծախսել ընկերների հետ շփումների վրա, ավելի հաճախ հանդիպել, զվարճանալ նրանց հետ:
«Իսկ եթե երբեմն միայնակ զգաք ձեզ, ապա լսեք տխուր երաժշտություն և լացեք ու ամեն ինչ կանցնի»,-համոզված է աստղը:
Եվ վերջապես՝ ամենակարևորը, Հլոեն համոզված է, որ եթե դուք երկար ժամանակ տառապում եք նախկին ընկերոջ պատճառով, ուրեմն ուղղակի նորին գտեք․ այդ կերպ դուք պարտադիր կմոռանաք նախկին հարաբերությունները:
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: