Ձեռքերի մաշկի վրա գրեթե չկան ճարպագեղձեր, այդ պատճառով այն ավելի շուտ է չորանում և ծերանում, քան դեմքինը:
Բացի այդ այն մշտապես փորձությունների է ենթարկվում, ինչպիսին օրինակ տաք ջրով, օճառով լվացվելը, հակաբակտերիալ գելերի կամ սպիրտով անձեռոցիկների օգտագործումը, իսկ ցուրտ եղանակին ավելանում է նաև քամու ազդեցությունը: Արդյունքում առանց այդ էլ քիչ քանակությամբ հեղուկը, որը գտնվում է մաշկի շերտերում, սպառվում է և այն դառնում է զգայուն և չոր:
Ինչպես փրկել ձեռքերի մաշկը: Ահա 6 խորհուրդ.
Ցուրտ սեզոնին աշխատեք ձեռքերին կրեմ քսել ամեն լվանալուց հետո: Այդ նպտակով միշտ ունեցեք մեկ տուփ կրեմ տանը և աշխատանքային վայրում: Դրա կազմում պետք է անպայման լինեն գլիցերին, յուղեր և վիտամին E: Կատարյալ տարբերակ կլինի, եթե ցերեկային կրեմն ունենա ավելի թեթև նյութակազմվածք, իսկ երեկոյան օգագործվողը ավելի թանձր: Եթե դուք միայն մեկ տեսակ եք օգտագոծում, ապա երեկոյան քսելուց ավելացրեք կոկոսի կամ այլ կոսմետիկ յուղի մի քանի կաթիլ, այն կդառան ավելի թանձր:
Եթե դուք նույնիսկ շատ եք սառել փողոցում, մի շտապեք տուն հասնելուն պես միանգամից տաք ջուր միացնել՝ ձեռքերը լվանալու և տաքացնելու համար: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը քայքայիչ է մաշկի համար և կարող է գրգռել այն: Ավելի լավ է գոլ կամ նույնիսկ սառը ջրով լվացվեք:
Աշնանը և ձմռանը լրացուցիչ սնուցումը չի խանգարի: Տնային մատնահարդուրմից առաջ ձեռքերի լոգանքի ժամանակ ջրի մեջ ավելացրեք քունջութի յուղ: Այն իր մեջ պարունակում է յուղաթթուների մի ամբողջ համալիր՝ Օմեգա-6 և Օմեգա-9 ու վիտամիններ A, E, C, որոնք մաշկը դարձնում են երիտասարդ և ձիգ:
Համալիր խնամքի համար պետք է նաև սկրաբ օգտագործել: Ձեռքերի լավ մաքրումից հետո կրեմն ավելի լավ է ներծծվում:
Չնայած դիմակ քսելը այդքան էլ հեշտ չէ, ինչպես կրեմը, աշնանը և ձմռանն այդ ընթացակարգի համար պարտադիր պետք է ժամանակ գտնել: Ձեռքերի համար դիմակները սնուցում են չոր մաշկը կրեմներից ավելի արդյունավետ:
Ոչինչ լավ չի պաշտպանի ձեռքերը ցրտից, քան ձեռնոցները: Ցուրտ եղանակին ձեռքերին հագեք բարակ բամբակե ձեռնոցներ, իսկ վրայից՝ տաք ձեռնոցներ: Այս կերպ դրանք ավելի տաք կլինեն: Տանը մաքրություն անելիս մի մոռացեք օգտագործել ռետինե ձեռնոցներ: Այդ կերպ դուք կպաշտպանեք ձեռքի մաշկը մաքրող քիմիական նյութերի ազդեցությունից:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: