Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես գրավել հաջողությանը. 5 հասարակ քայլ

29.08.2016

Հաջողության հոգեբանությունը շատ հեշտ է, պնդում են բրիտանացի գիտնականները: Ահա 5 գաղտնիք, որոնք կօգնեն ձեզ դառնալ հաջողակ մարդ:

Մտածեք դրական

Նմանը ձգում է նմանին` սա օրենք է: Դրական մարդը մագնիսի նման իր կյանք է ձգում պետքական իրադարձություններ, քանի որ գայթակղիչ է դառնում հաջողության համար: Սկզբում դժվար կլինի՝ դադարեք նվնվալ, քննադատել, խղճահարություն առաջացնել և սնվել բացասական էներգիայով: Կարգապահությունը և վերահսկողությունը կօգնեն ձեզ զգալ նոր տատանում, իսկ այնուհետև ամեն ինչ իր հունով կընթանա: Չեք հասցնի թարթել, և ձեր շուրջ կհայտնվեն արժանի, գեղեցիկ, խելացի տղամարդիկ:

600x580

Շրջապատեք ձեզ դրական մարդկանցով

Երկրորդ կետն առաջինի շարունակությունն է: Տարբերությունն այն է, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե ձեր մասին, այլ շրջապատող մարդկանց: Որքան էլ դուք աշխատեք ձեզ վրա, հեշտությամբ կարող եք շեղվել ճիշտ ուղղուց, եթե շրջապատված եք նվնվան, անհաջողակ անձնավարություններով: Ավելին, խուսափեք բացասականից բոլոր մակարդակների վրա, նույնիսկ հեռուստատեսության: Ձեզ հասնող տեղեկատվությունը պետք է դրական լինի:

Գործանականորեն օգտագործեք դրական աֆիրմացիաներ

Որքան էլ դա ոչ կառուցողական հնչի, դրանում կա դրական բան: Աֆիրմացիան դրական պնդումներն են, որոնք օգտագործվում են հոգեբանների կողմից: Սկզբի համար փորձեք գրավել հաջողությանն այնպիսի արտահայտություններով, ինչպիսին են «ես ամենագրավիչն եմ»: Հոգեբանները նաև խորհուրդ են տալիս պնդել հետևյալը՝ «բախտը միշտ ինձ հետ է», «ամեն իմ օրը հաջողված է» և այլն:

600x580

Ձեր առջև միայն հստակ նպատակներ դրեք

Ինչպես գրավել հաջողությանը, եթե չգիտես ինչ ես ցանկանում: Պատասխանը պարզ է՝ ոչ մի կերպ: Ավելի հաջողակ դառնալու համար պետք է հասկանալ, ուր եք գնում: Գրեք ձեր ամենօրյա պլանները թղթի վրա: Ազատ ժամերին վերլուծեք և կտեսնեք, որ քայլ առ քայլ մոտենում եք ձեր մեծ նպատակին:

Վիզուալիզացիա՝ կողմ և դեմ

Այստեղ ամեն ինչ պարզ չէ: Շատ տարիներ մենք մտածում էինք, որ որքան համառորեն մենք ինչ-որ բան ցանկանանք, այդքան ավելի կձգենք և շուտ կստանանք այն:

Ցանկանալն, իհարկե, վնասակար չէ, սակայն պետք չէ հուսահատ ցանկանալ ինչ-որ բան: Ըստ «Իրականության տրանսֆերինգ» գիտության հեղինակ Վադիմ Զելանդի, դուք կստանաք այն, ինչ ցանկանում եք միայն այն ժամանակ, երբ դադարեք ուղղակի ցանկանալ և նպատակ կդնեք ունենալ: Հրաշքը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե դուք կոտրեք կարծրատիպը և մտածեք ոչ թե ձեռքբերման միջոցների, այլ հենց նպատակի մասին:

Այս գիտության հիմնական գաղափարներից մեկն այն է, որ շատ մեծ կարևորություն տալով մեր նպատակներին, մենք դրանց հաղորդում ենք ավելորդ ներուժ, որը խանգարում է նպատակակետին հասնելուն: Ըստ Զելանդի, պետք է «նվազեցնել ցանկության կարևորությունը»: Դա կարելի է անել մտածելով պահեստային տարբերակ կամ ուղղակի հաճույք ստանալով ընթացքից և չմտածելով արդյունքի մասին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11871 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1165 անգամ
19.06.2026
Դիտվել է 379 անգամ
18.06.2026
Դիտվել է 357 անգամ
23.06.2026
Դիտվել է 168 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster