Մենք չենք չափազանցնի, եթե ասենք, որ շրթունքները դեմքի ամենավառ մասն են: Մենք միշտ նայում ենք խոսացող մարդու շրթունքներին, շրթունքների միջոցով արտահայտում մեր սերը:
Շրթունքների մաշկը շատ բարակ է և զգայուն, այդ պատճառով այն հատուկ խնամքի կարիք ունի՝ առավել ևս ամռանը: Առաջին հերթին հենց շրթունքների մաշկն է ծերանում՝ մատնելով կնոջ տարիքը: Որպես կանխարգելիչ ընթացակարգ խորհուրդ է տրվում կատարել պիլինգ: Շրթունքների լավ արյան շրջանառությունը պատասխանատու է նրա վառ գույնի համար: Որպեսզի դրանք այդպիսին լինեն հարկավոր է ամեն օր մերսումներ անել: Վերցրեք փափուկ սրբիչը և շրջանաձև շարժումներով մերսեք շրթունքներն ու դրանց շուրջը:
Դեմքի համար դիմակ պատրաստելիս մի մոռացեք նաև շրթունքների մասին: Շատ կարևոր է պատրաստել դիմակներ բնական բաղադրիչներից: Ամենալավ բաղադրիչը համարվում է ձիթապտուղը: Վերջինիս պարունակության շնորհիվ այն խոնավեցնում, փափկացնում և լավացնում է արյան շրջանառությունը, շրթունքների մաշկին տալիս առողջ տեսք:
Սնունդը նույնպես կարևոր դեր է խաղում: Ընդլայնեք ձեր սննդակարգը վիտամին B-ով հարուստ մթերքներով: Վիտամիններ A, C և E-ի, ինչպես նաև հանքային նյութերի պակասը՝ երկաթի և ցինկի, կարող է բացասաբար ազդել շրթունքների վրա:
Կարևոր է նաև բավարար քանակի հեղուկ օգտագործել, քանի որ ջրազրկումը միանգամից արտացոլվում է շրթունքների վրա: Մի խմեք շշից և ձողիկներից, այդ կերպով հեղուկ ընդունելը կարող է հանգեցնել կնճիռների առաջացմանը:
Կոսմետոլոգների խորհուրդով պետք է խուսափել մրգային դիմակներից: Ըստ նրանց, ցիտրուսային մրգերը, խնձորը, խաղողը պարունակում են թթուներ, որոնք չորացնում են նուրբ մաշկը: Շրթունքների մաշկը զուրկ է բնական ճարպային պաշտպանությունից:
Շրթունքների թեփոթումից խուսափելու համար, հարկավոր է միշտ ձեռքի տակ ունենալ բնական բաղադրիչներից կազմված բալզամ: Այն սնուցում է մաշկը, ստեղծում պաշտպանիչ շերտ և բարձրացնում մաշկի առաձգականությունը:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: