Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

7 սխալ տոնային կրեմ ընտրելիս

18.06.2016

Խանութում դուք ջանասիրաբար ընտրում եք տոնային կրեմի երանգը, թնդությունը, սակայն այնուհետև պարզվում է, որ «կյանքում» այդ միջոցը այլ կերպ է պահում է իրեն:

Սխալ 1. Դուք փորձարկում եք այն դաստակի վրա

Գրեթե երբեք դաստակի և դեմքի մաշկերի գույները չեն համընկնում  միմյանց հետ: Փորձարկեք այն այտոսկրի կամ դնչի վրա, այդ կերպ դուք չեք սխալվի:

Սխալ 2 Դուք փորձարկում եք այն դիմահարդարման վրայից

Եթե նույնիսկ ընտրված կրեմը կատարյալ է նստում ձեր վրա, առկա պիգմենտները կարողեն կոնֆլիկտի մեջ մտնել նոր միջոցի բաղադրության հետ և արդյունքում, դուք տեսնում եք ոչ այն գույնը, որը կլիներ մաքուր մաշկի վրա:

600x580

Սխալ 3․ Դուք նայում եք գույնը խանութում

Տոնային կրեմը դուք սովորաբար քսում եք ցերեկային լույսի տակ: Ընտրելիս քսեք այն ձեր դեմքին և դուրս եկեք փողոց՝ այնտեղ դուք կտեսնեք, թե որ գույնն է ճիշտ:

Սխալ 4․ Երկու երանգից ընտրում եք մուգը

Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում ընտրություն կատարել երկու երանգների միջև՝ կամ վերցրեք երկուսն էլ և խառնեք, կամ կանգ առեք ավելի բացի վրա: Սովորաբար խանութի խորհրդատուներն առաջարկում են մուգը, որպեսզի մաշկն «ավելի առողջ տեսք ունենա և արևայրուքի տպավորություն ստեղծվի»: Մի լսեք նրանց: Մուգ տոնային կրեմը գեղեցիկ չի նայվում դեմքին:

Սխալ 5․ Դուք չեք փորձում այն տարածել

Իսկ հետո պարզվում է, որ այն շատ թունդ է և չի տարածվում: Վերցրեք ձեր հետ վրձինը, որով քսում եք այն տանը և դրանով տարածելուց հետո կատարեք ընտրությունը:

600x580

Սխալ 6․ Դուք այն գնում եք երեկոյան

Օրվա ընթացքում մաշկը փոխվում է: Դուք քրտնում եք կամ սառում, փոշին փակում է ծակոտիները, հոգնում եք: Կարճ ասած, «անհրաժեշտ տոնային կրեմը» հեռու կլինի կատարյալից: Գնեք կոսմետիկան առավոտյան, երբ ձեր մաշկը թարմ է և չի խաբի ձեզ:

Սխալ 7․  Դուք գնում եք շատ թունդ կրեմ

Հիշեք՝ տոնային կրեմը սվաղ չէ: Ձեր մաշկն անպայման պետք է լուսարձակի դրա միջից: Տոնային կրեմը ուղղակի ավելի հարթացնում և գեղեցկացնում է մաշկը: Թերությունները թաքցնելու համար օգտագործեք կորեկտրներ և կոնսիլերներ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15727 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 574 անգամ
25.06.2026
Դիտվել է 320 անգամ
26.06.2026
Դիտվել է 287 անգամ
27.06.2026
Դիտվել է 260 անգամ
01.07.2026
Դիտվել է 51 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster