Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Եթե դու սեքսուալ ես, քեզ ավելի դժվար է լուրջ դեր գտնել կինոյում». Էմիլի Ռատաժկովսկի

02.06.2016

Աշխարհը խոսեց Էմիլի Ռատաժկովսկու մասին 2013թ-ին` Ֆարել Վիլյամսի և Ռոբին Տիկի տեսահոլովակում մերկ նկարահանվելուց հետո:

Դրան հետևեցին մի քանի ֆիլմեր և լուսանկարների շարքեր ամսագրերում: Երիտասարդ ամերիկուհու անունը մշտապես ներառվում է ամենասեքսուալ կանանց ցուցակում, ինչի պատճառով, Էմիլիի խոսքերով, ռեժիսորները չեն ընկալում նրան որպես դրամատիկ դերասանուհի:

«Հետաքրքիր պարադոքս է, եթե դու սեքսուալ ես, քեզ ավելի դժվար է լուրջ դերեր ստանալ կինոյում: Էկրանի վրա քեզանից սպասում են այն կերպարը, որը դու իրական կյանքում ես մարմնավորում: Այսինքն՝ «Թող նա զբաղվի նրանով, ինչը իր մոտ լավ է ստացվում», - ասել է Էմիլի Ռատաժկովսկին Evening Standard-ին տված հարցազրույցում:

600x580

Դեռ մանկուց դերասանուհու մայրը նրան ներշնչել է այն միտքը, որ մարդուն պետք է գնահատել ոչ թե արտաքինով, այլ վարքով և բառերով: Նա դեմ էր, որ աղջիկը դառնա մոդել և ցանկանում էր, որ Էմիլին ընտրի նեյրովիրաբույժի մասնագիտությունը:

«Մայրիկիս դուր չէր գալիս այն միտքը, որ շրջապատն իմ մեջ տեսնելու է միայն արտաքինը: Սակայն, միաժամանակ, նա ինձ միշտ սովորացրել է չամաչել իմ սեքսուալությունից», - պատմել է դերասանուհին:

600x580

Իր առաջին մոդելային պայմանագիրն աղջիկը ստորագրել է 14 տարեկանում: Այդ ժամանակ նա մոդելի կարիերան լուրջ գործ չէր համարում, այլ մտածում էր փող աշխատել՝ զգեստներ գնելու համար:

Էմիլին իրեն համարում է ֆեմինիստ: «Յուրաքանչյուր կին, անկախ նրանից անվանում է ինքն իրեն ֆեմինիստ, թե ոչ, ցանկանում է լինել հավասար տղամարդու հետ», - համարում է նա:

600x580

2016 թ-ի մարտին Ռատաժկովսկին աջակցել է Քիմ Քարդաշյանին, երբ վերջինս ընկել էր բուռն քննադատության տակ՝ մերկ սելֆի հրապարակելու համար: Նա նույնպես այդպիսի նկար էր հրապարակել, ինչից հետո հեռուստաաստղը և դերասանուհին միավորել են ջանքերն ու միասին թոպլես սելֆի հրապարակել:

600x580

«Քիմը շատ սիրալիր էր և ինձ ծաղիկներ էր ուղարկել, այնուհետև մենք արեցինք համատեղ լուսանկար, որտեղ ցույց ենք տալիս միջին մատը: Իմ կարծիքով այս նշանը ամեն ինչ ասում է»,- բացատրել է նա:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 19239 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1047 անգամ
05.06.2026
Դիտվել է 384 անգամ
06.06.2026
Դիտվել է 356 անգամ
09.06.2026
Դիտվել է 232 անգամ
10.06.2026
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster