Բոլորին է հայտնի, որ մաշկի խնամքի մեջ ամենակարևորը կանոնավոր խոնավեցումն է: Հենց դա է երիտասարդության և գեղեցկության գլխավոր բանալին:
Սակայն խոնավեցումը միայն համապատասխան միջոց քսելը չէ, մաշկը պետք է խոնավեցնել ոչ միայն արտաքինից, այլև ներսից: Հենց այդ պատճառով է պետք օրական խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր, առավել ևս` ամռանը, երբ մեր օրգանիզմn ավելի ակտիվ է հեղուկ կորցնում: Եթե դուք չեք կարողանում ջուր խմել, ապա պետք է որևէ կերպ պետք է սովորեցնեք ինքներդ ձեզ դա անել: Միջոցներից մեկը ջուրը հավելումներով խմելն է:
Ահա երկու պարզ տարբերակ․
Ելակ և կիտրոն
- 4 թարմ կտրտած ելակ - Կես կիտրոն - Մի քանի ռեհանի և անանուխի տերև
Ավելացրեք այս ամենը թարմ ֆիլտրած ջրի մեջ, դրեք սառնարանն ու թողեք այնտեղ մեկ քանի ժամ:
Անանաս, նարինջ և խնձոր
Կտրատեք այս մրգերը, գցեք ջրի մեջ և թողեք մի քանի ժամ: Ավելի լավ համի համար կարող եք ավելացնել մի քիչ դարչին:
Եթե ձեզ հոգնացնեն այս երկու տեսակները, կարող եք հնարել ձեր սեփական կոկտեյլը: Ավելացրեք մրգեր, բանջարեղեն, կանաչի, համեմունքներ, ամեն ինչ, ինչ կցանկանաք: Կարևորը՝ ջուր խմելը դարձրեք հաճելի սովորություն:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։