Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Կրեմ` մաշկի վաղ ծերացման դեմ

05.05.2016

Այս հրաշագործ կրեմը ձեզ կպարգևի գեղեցկություն և նրբություն: Այն կօգնի հարթել կնճիռները և մաշկին կենսունակություն հաղորդել:

Այն, իրոք, անփոխարինելի է նրանց համար, ովքեր ցանկանում են մնալ գեղեցիկ և ցանկալի՝ կյանքի ողջ ընթացքում: Նրա բնական բաղադրիչները ձեզ կերիտասարդացնեն և կգեղեցկացնեն:


Բաղադրիչներ․

- Ձվի կես դեցնուց
- Մեկ թեյի գդալ ծովի աղ
- Երկու թեյի գդալ երիցուկի թուրմ
- Մեկ թեյի գդալ մեղր
- Երկու թեյի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ
- Վազելին կամ բնական կակաոյի յուղ։

Պատրաստման եղանակը․

600x580

Հալեցրեք վազելինը կամ կակաոյի յուղը և ավելացրեք ձվի դեղնուցի, ծովի աղի, մեղրի և նուշի կամ ձիթապտղի յուղի խառնուրդը: Դրանից հետո ավելացրեք մի քանի թեյի գդալ երիցուկի թուրմ: Լավ խառնեք և սառեցրեք ստացված զանգվածը:

Քսելուց առաջ դեմքի մաշկը  խոնավացրեք երիցուկի թուրմով: Վերցրեք մի փոքր կրեմը և քսեք խոնավ դեմքի մաշկին: Պահեք այնքան, մինչև այն չորանա: Այնուհետև մաքրեք այն բամբակով՝ թաթախված հանքային ջրով:

Եթե դուք օգտագործում եք վազելին, ապա քսուքը պետք է պահել սառցախցիկում, եթե կակաոյի յուղ՝ սառնարանում:

Ուշադրություն դարձրեք, որ վազելինն ունի ասեպտիկ, խոնավեցնող և փափկեցնող հատկություն, իսկ կակաոյի յուղը՝ մետիլկսանտին նյութի, կոֆեինի առկայության շնորհիվ ունի վերականգնողական և կենսունակություն հաղորդող հատկություն: Ելնելով այս հատկություններից կարող եք ընտրել ձեզ համար հարմար տարբերակը:

Այս կրեմի օգտագործումից կարճ ժամանակ անց դուք կզգաք արդյունքը:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10762 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17
ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 583 անգամ
25.06.2026
Դիտվել է 321 անգամ
26.06.2026
Դիտվել է 287 անգամ
27.06.2026
Դիտվել է 263 անգամ
01.07.2026
Դիտվել է 163 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster