Ինչպես ճիշտ ընտրել անկողին
11.03.2016
Գիշերները մենք անց ենք կացնում մեր անկողնում, այդ պատճառով ցանկանում ենք, որ այն լինի գեղեցիկ և հաճելի: Դա ոչ միայն հարմարավետություն կստեղծի քնելու համար, այլև ջերմություն կհաղորդի:
Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է ուշադրություն դարձնեք մասնագիտացված անկողին արտադրողների վրա: Գնելու ժամանակ ուշադրություն դարձրեք գույնին և բաղադրությանը: Ավելի լավ է այն լինի բնական կտորից, օրինակ, բամբակից: Այն երկար տարիներ ձեզ կծառայի և հարմարավետություն կպարգևի:
Պիտակի վրա միշտ գրված է լինում, թե ինչպես պետք է այն լվանալ և արդուկել, ինչպես նաև ներկը, որով ներկված է: Գունավոր անկողինը լվացեք գունավոր իրերի համար նախատեսված լվացքի փոշիով, որպեսզի գույնը երկար մնա նախնականի նման: Իսկ սպիտակ անկողնու համար ընտրեք սպիտակեցնող լվացքի փոշի: Գնելուց առաջ չափեք անկողինը, որպեսզի ճիշտ չափսի գնեք:
Ընտրեք լավ և ուղիղ ներքին կարերով անկողին, որպեսզի դրանք չխանգարեն քնելուց: Ընտրեք հանգստացնող գույների անկողին, որպեսզի ծանր աշխատանքային օրից հետո այն ձեզ հանգիստ պարգևի:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9513 անգամ
Читать на русском
|