Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

4 ՍՊԱ-ընթացակարգ, որոնք կարելի է կատարել տանը

04.03.2016

ՍՊԱ-սրահում անցկացրած օրը օգնում է հանել սթրեսը, վերականգնել ուժերը և գեղեցկությունը: Բայց ե՞րբ եք դուք վերջին անգամ այդտեղ եղել:

Իհարկե մարմնի պրոֆեսիոնալ խնամքը հիանալի է, սակայն գոյություն ունեն նաև ավելի էժան և ոչ պակաս արդյունավետ մաշկը երիտասարդեցնող և առողջացնող ընթացակարգեր, որոնք կարելի է անել տնային պայմաններում:


Համալիր՝ աչքերի համար

600x580

Պատրաստման համար անհրաժեշտ են․

- ½ թեյի գդալ ժոժոբայի յուղ
- ½ թեյի գդալ շիի յուղ
- 1 բաժակ ջուր
- 2 պարկիկ երիցուկի թեյ
- 2 պարկիկ կանաչ թեյ։

Պատրաստման եղանակը․

Խառնեք ոչ մեծ տարրայի մեջ ժոժոբայի և շիի յուղերը: Ջեռոցի մեջ տաքացրեք մեկ բաժակ ջուրը (1 րոպե), որից հետո դրա մեջ գցեք թեյերի պարկերը՝ պահելով մի քանի վայրկյան: Թեթև քամեք թեյի պարկերը, պառկեք բազմոցին, փակեք աչկերը, դրեք երիցուկի թեյով պարկիկը աչքերի վերին կոպերի վրա, իսկ կանաչ թեյովը ներքևի հատվածում: Հանգստացեք 10 րոպե: Հանեք պարկերը, թաթախեք մատը նախօրոք պատրաստված յուղային խառնուրդի մեջ և քսեք աչքերի շուրջ գտնվող մաշկին:

Սկրաբ շուրթերի համար

600x580

Պատրաստման համար անհրաժեշտ են․

- ½ թեյի գդալ մեղր
- ½ թեյի գդալ շաքարավազ
- ¼ կիտրոնի հյութ
- 1 ճաշի գդալ կոկոսի յուղ
- E վիտամինի պատիճի միջուկ
- 1 կաթիլ կիտրոնի եթերային յուղ։

Պատրաստման եղանակը․

Տարրայի մեջ խառնեք մեղրը, շաքարավազը և կիտրոնի հյութը: Մատը թաթախեք խառնուրդի մեջ և քսեք շրթունքներին շրջանային շարժումներով, որպեսզի մաքրեք մահացած հյուսվածքներից: Լվացեք գոլ ջրով: Մեկ այլ տարրայի մեջ խառնեք մնացած բաղադրիչները և քսեք շրթունքներին: Այս խառնուրդները կարելի է պահել սառնարանում մեկ շաբաթվա ընթացքում:

Դիմակ դեմքի չոր մաշկի համար

600x580

Պատրաստման համար անհրաժեշտ են․

- 2 ճաշի գդալ քաղցր նուշի յուղ
- E վիտամինի պատիճի միջուկ
- 1 թարմ ավոկադո՝ առանց կեղևի և կորիզի
- 3 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ
- 2 ճաշի գդալ մածուն
- 1 ճաշի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը․

Լցրեք նուշի յուղը և E վիտամինը  հեղուկացիրով փոքր շիկի մեջ և լավ թափահարեք: Տարրայի մեջ խառնեք մնացած բաղադրիչները: Քսեք դեմքին և թողեք 20 րոպե: Այնուհետև լվացվեք գոլ ջրով: Դրանից հետո ցանեք յուղը շշից դեմքի մաշկի վրա և մատներով քսեք այն մինչև ներծծվի:

Դիմակ դեմքի յուղոտ մաշկի համար

600x580

Պատրաստման համար անհրաժեշտ են․

- ¼ թարմ պապայա
- 2 ճաշի գդալ մածուն
- ½ անգլիական աղ
- 1 պարկիկ անանուխի թեյ։

Պատրաստման եղանակը․

Պատառաքաղով ճզմեք պապայան: Մեծ կաթսայով ջրում լուծեք անգլիական աղը և այնտեղ գցեք  թեյի պարկիկը: Եռացրեք ջուրը, հանեք գազօջախի վրայից, դրեք սեղանի վրա, նստեք, խոնարհեք գլուխը կաթսայի վրա, սրբիչով ծածկվեք այնպես, որ գոլորշին դուրս չգա, և այդպես մնացեք 3 րոպե: Դրանից հետո թեթևակի սրբեք դեմքը և քսեք պապայան, թողեք այն 10 րոպե, այնուհետև լվացվեք գոլ ջրով:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9462 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17
ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56
Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 596 անգամ
25.06.2026
Դիտվել է 325 անգամ
26.06.2026
Դիտվել է 291 անգամ
27.06.2026
Դիտվել է 268 անգամ
01.07.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster