Ջենիֆեր Լոպեսի ամուսինը' երգիչ և կոմպոզիտոր Մարկ էնթոնին պատոնապես ամուսնալուծության դիմում է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան: Վերջինս պահանջում է խնամակալության իրավունք իրենց 2 տղաների համար:
Ջենիֆերն ու Մարկն ամուսնացել էիր 2004 թվականին, իսկ 2011-ի ամռանը հոլիվուդյան զույգը հայտարարեց իրենց հարաբերությունների ավարտի մասին: Սակայն պաշտոնապես նրանք ամուսնալուծված չէին մինչ օրս:
Մարկ Էնթոնիի համար սա 2-րդ ամուսնալուծությունն է, իսկ Ջենիֆեր Լոպեսի՝ 3-րդը:
Չնայած ամուսնալուծության որոշմանը' Լոպեսը շատ դրական է արտահայտվում Էնթոնիի մասին: «Ես միշտ կհարգեմ Մարկին որպես արտիստի: Միասին մենք կարողացել ենք հրաշքներ ստեղծել: Նա միշտ կլինի իմ կյանքում: Նա միշտ էլ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում որպես իմ երեխաների հայր»,-ասել է նա: