Ամեն մի տարիք ունի իր խնամքի պարագաները: Ճիշտ ընտրված պարագաները և խնամքը կօգնեն թաքցնել թերությունները և հմայիչ երևալ:
Խնամք 30 տարեկանում
Այս տարիքում հայտնվում են դիմային կնճիռները, մաշկը կորցնում է կենսունակությունը, առաձգականությունը: Կարևոր է արդեն օգտագործել հակակնճիռային միջոցներ: Նախապատվությունը պետք է տալ կրեմներին, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ, ինչպես նաև ավոկադոյի կամ խաղողի կորիզների յուղ: Օգտագործեք նաև լոսյոններ և տոնիկներ, որոնք չեն պարունակում սպիրտ: Դիմահարդարումը պետք է լինի ըստ իրավիճակի:
Խնամք 40 տարեկանում
40 տարեկանից հետո մաշկն ակտիվորեն կորցնում է խոնավությունը՝ ճարպագեղձերի աշխատանքի ակտիվության նվազման պատճառով: Մաշկը դառնում է ավելի անպաշտպան եղանակային տատանումներից: Կնճիռները դառնում են ավելի արտահայտիչ: Ընտրեք միջոցներ, որոնք պարունակում են A, C, E, K վիտամիններ: Բոլոր միջոցները պետք է լինեն spf-պաշտպանությամբ: Այս տարիքում մաշկը լավ է ընդունում մերսումներ, դիմակներ, պիլինգներ:
Դիմահարդարման ժամանակ պետք է շեշտը դնել աչքերի վրա, դարձնելով հայացքն ավելի բաց և արտահայտիչ: Տոնային կրեմը պետք է քսել ավելի բարակ, որպեսզի դիմակի տեսք չստանա: Գույները պետք է լինեն ավելի հանգիստ:
Խնամք 50 տարեկանում
Հորմոնալ ֆոնի փոփոխությունների պատճառով մաշկի գույնը վատանում է, դառնում ավելի գունատ, կարող է թեփոտել: Կնճիռներն այնքան արտահայտիչ են, որ դժվար է թաքցնել դիմահարդարման տակ: Արդյունավետ են շիճուկները և սրվակներով կոսմետիկան: Այս միջոցները պարունակում են ակտիվ բաղադրիչների բարձր կուտակում: Արդյունքն արագ տեսանելի է, սակայն չարժե անընդհատ օգտագործել դրանք: Ավելի լավ է օգտագործել երկու շաբաթ՝ տարին երկու անգամ:
Դիմահարդարումը պետք է լինի հստակ, քանի որ դիմագծերն արդեն մի քիչ լղոզված են: Դասական սև տուշ, մի քիչ մուգ աչքեր, թեթև երևացող կարմրափոշի, ոչ վառ շրթներկ: Այս տարիքում դիմահարդարումը չի կարելի չարաշահել:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: