Գաղտնիք չէ, որ որոշ զարդեր, լինելով թանկարժեք և նորաոճ, կարող են փչացնել մեր արտաքին տեսքը: Օրինակ՝ դրանք կարող են ընդգծել կնոջ տարիքը ոչ երիտասարդ ձեռքերի վրա, պատմել բոլորին նրա կարճ պարանոցի և տգեղ ականջների մասին: «Տգեղ ականջները, ինչպես նաև տգեղ ոտքերը պետք է անհապաղ թաքցնել», ինչպես կասեր քարտուղարուհի Վերան բոլորի կողմից սիրված «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում:
Կարճ պարանոցը, իհարկե, ավելի հեշտ է «թաքցնելը»: Ինչպես կարճ, այնպես էլ հաստ պարանոցը ցանկալի չէ ընդգծել կարճ շղթաներով, փոքր հուլունքներով: Ընդհակառակը, ինչքան երկար լինեն շղթան կամ հուլունքները, այնքան պարանոցը տեսողականորեն կերևա ավելի երկար: Ուշադրություն դարձրեք նաեւ կախազարդերին (կուլոն). նրանք ևս «կերկարացնեն» Ձեր պարանոցը:
Եթե կնոջ դաստակները հաստ են, ապա լայն թևնոցները կթաքցնեն այդ թերությունը, իսկ բարակները, ընդհակառակը, կնդգծեն մաշկի ծալքերը:
Մեծ ականջօղերն ավելի կմեծացնեն թմբլիկ դեմքը. նախընտրեք փոքրիկ օղերը: Նրբագեղ օղերը և գրագետ շպարած այտերը կստեղծեն հիանալի տեսք:
Հաստլիկ մատների մեջ խրված բարակ մատանիներն այնքան էլ գեղեցիկ չեն նայվում, բայց և ոչ բոլոր լայն մատանիները կստեղծեն երկար մատների տպավորություն: Իսկ խոշոր քարերով կամ այլ վառ էլեմենտներով մատանիները հաստլիկ մատներին կհաղորդեն «թագուհու ձեռքի» տեսք:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: