Եթե դուք ցանկանում եք ունենալ թեթև խոպոպներ, որոնք տեսնում եք համաշխարհային շատ աստղերի վրա, սակայն ձեր բոլոր փորձերը ապարդյուն են, մի հուսահատվեք:
Շատ հասարակ միջոց կա դրանք ստանալու երկու րոպեի ընթացքում՝ օգտագործելով ընդամենը մազերի արդուկ:
Հետաքրքիր տեսանյութը, որը համացանցում տեղադրել է ոճաբան և դիմահարդար Նիքի Վելշը Սկանդինավիայից երկու օրվա ընթացքում «պայթեցրել» է համացանցը: Վեց րոպեանոց տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես ամենահեշտ միջոցով ստանաել թեթև խոպոպներ:
Եղանակն, իրոք, շատ հեշտ է՝ սկզբում բաժանում եք մազերը ոչ մեծ մազափնջերի, թողնում մոտ երկու սանտիմետր մազարմատից և սկսում մատով ձևավորել խոպոպներ: Հերթականությամբ ամեն մազափունջ, սկսած տակինից, պետք է մատներով այնպես անել, որ դառնա պատրաստի խոպոպ, այնուհետև մազերի արդուկով անցնել վրայով:
Ավարտելուց հետո պետք է սպասել մինչև մազերն ամբողջությամբ սառեն ու թեթև խառնել դրանք:
Տեսանյութը դիտելուց հետո, կտեսնեք, թե որքան դյուրին է դա: Տեսանյութը՝LADYNEWS TV-ում։
01-07-2026 12:54 Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38 Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34 Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։ Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17 ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56 Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր: