Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Նվերներ ամուսնանալ պատրաստվող սիրահար զույգներին

23.01.2016

Ինպես ladynews.am-ը տեղեկացրել է` ընթացիկ տարում ամուսնանալ ցանկացողների համար յուրահատուկ նվեր է պատրաստել «Լեդի ֆուրշեթ» ընկերությունը։ Այն զույգերը, ովքեր որոշել են այս տարի իրենց հարաբերություններին հաղորդել պաշտոնական բնույթ, իրենց հարսանեկան հանդիսությունն անվճար կազմակերպելու հնարավորություն ունեն։

Մրցույթի անցկացման մանրամասների և մասնակիցներին սպասվող անակնկալների մասին է մեր զրույցը «Լեդի ֆուրշեթի» տնօրեն Արմեն Խլղաթյանի հետ։

-Ինչպե՞ս հղացավ «Պատրաստվում եմ ամուսնանալ» մրցույթի գաղափարը։

- Այն անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջինը կազմակերպել էինք անցած տարի` օգոստոսին։ Անցկացրեցինք և շատ լավ արձագանք ստացանք։ Մեր հասարակությունում կան զույգեր, ովքեր շատ են ցանկանում ունենալ շքեղ հարսանիք, սակայն, ցավոք, այդ ամենը նրանց հասանելի չէ։ Մենք փորձեցինք այս նախաձեռնության միջոցով նրանց հնարավորություն տալ հարսանեկան ամբողջական փաթեթն ունենալու անվճար։

600x580

-Իսկ ի՞նչ գլխավոր նպատակ է հետապնդում այն։

-Նպատակն այն թիրախային խումբն է, ովքեր պատրաստվում են ամուսնանալ։ Նրանք գալիս են, ծանոթանում մեր ծառայությունների հետ, և մենք  նրանց համագործակցելու հնարավորություն ենք տալիս։ Տրամադրում ենք 300 հարյուր հազար դրամ արժողությամբ քարտեր, որից դուրս նրանք հնարավոր է ցանկանան, որպեսզի մենք կազմակերպենք իրենց հարսանիքը։

- Մրցույթի հայտարարությունում նշված է, որ առայժմ ընդունվում են հայտերը, այնուհետև որոշվելու են եզրափակչի մասնակիցները։ Ի՞նչ կարգով եք նրանց ընտրելու։

-Մինչև փետրվարի 10-ը մենք ընդունելու ենք հայտերը։ Այնուհետև որոշելու ենք ժամկետ, որի ընթացքում բոլոր զույգերի լուսանկարները հայտնվելու են ladyfurshet.am կայքում, որտեղ էլ անցկացվելու է քվեարկություն։ Առավելագույն ձայներ հավաքած 100 զույգերը մասնակցելու են մեր տարեդարձին կազմակերպվելիք միջոցառմանը։ Բոլոր զույգերին տրվելու են համարակալված տոմսեր, և վիճակահանության միջոցով որոշելու ենք մրցույթի հաղթողին։

-Մի փոքր պատմեք սպասվող մրցանակների մասին։

-Հաղթողը ստանալու է մրցանակային փաթեթմում նշված բոլոր նվերները՝ հարսի զգեստ, հարսանյաց ֆուրշեթ, սրահի ձևավորում, ֆոտո և տեսանկարահանումներ, ավտոմեքենա, հարսանեկան ճամփորդություն, լարային քառյակ, դիմահարդարում և վարսահարդարում, ինչպես նաև երեկոյի DJ։ Դրանից բացի՝ մյուս բոլոր մասնակիցներին նույնպես կտրվեն նվերներ։

-Միջոցառումն այս անգամ ևս տեղի է ունենալու ձեր ընկերության տարեդարձին՝ ապրիլի 2-ին։ Ի՞նչ է սպասվում այդ հանդիսության մասնակիցներին։։

-«Լեդի Ֆուրշեթ» ընկերությունն իր տարեդարձը միշտ մեծ շուքով է նշել։ Առաջինը նշեցինք «Վիվալդի» համալիրում, հաջորդող երկու տարիները՝ «Jose» համալիրում, այս տարի կրկին որոշել ենք դիմել «Վիվալդի» հոլի օգնությանը։ Սպասում ենք, որ միջոցառմանը կարող ենք մասնակից դարձնել շուրջ 400 հոգու։ Համերգային ծրագրին մասնակցելու են հայտնի երգիչ-երգչուհիներ, հաղորդավարներ, ովքեր մեր ընկերներն են, գործընկերները։ Նաև ներկայացնելու ենք մեր նոր ծառայությունը, որը, կարծես թե, տարածաշրջանում առաջինն է։

600x580

-Պատմեք մի փոքր, ինչպե՞ս ստեղծվեց «Լեդի ֆուրշեթ» ընկերությունը։

-«Լեդի Ֆուրշետ» ընկերությունը ստեղծվել է 2012 թվականի ապրիլի 2-ին։ Սկզբում մենք մտել ենք շուկա որպես ֆուրշեթային ընկերություն։ Մեկ տարի անց սկսեցինք ներկայանալ նաև որպես հարսանեկան ու կորպորատիվ միջոցառումների ամբողջական կազմակերպումն ապահովող ընկերություն։ Ունենալով ոլորտում մի շարք գործընկերներ՝ հարսանյաց սրահներ, տուրիստական գործակալություններ, մեր հաճախորդներին կարողանում ենք հարսանյաց ամբողջական փաթեթ առաջարկել։

-Հուվարի 23-ին նշվում է Ս. Սարգիս Զորավարի տոնը։ Ի՞նչ կբարեմաղթեիք սիրահար զույգերին։

- Կցանկանայի շնորհավորել բոլոր սիրահարներին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ՝ մաղթելով, որ այս տարի բոլորն ունենան 365 սիրառատ օր և 365 ձեռքբերում:

Հարցազրույցը` Նորայր Զորյանի

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 5422 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 680 անգամ
01.05.2024
Դիտվել է 598 անգամ
27.04.2024
Դիտվել է 250 անգամ
30.04.2024
Դիտվել է 226 անգամ
03.05.2024
Դիտվել է 94 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster