Հյուսիսային Կարոլինայի Համալսարանի գիտնականները համոզված են, որ շատ մարդիկ սխալ բարձ են ընտրում քնելու համար, ինչը և լուրջ վնաս է հասցնում առողջությանը:
Եթե շատերը գիտեն, որ ներքնակները պետք է լինեն ամուր՝ ողնաշարի և ոսկորների առողջության համար, ապա քչերն են գիտակցված մոտենում բարձի ընտրությանը: Սովորաբար այս պարագայում ամեն ինչ սահմանափակվում է հարմար է-հարմար չէ տարբերակով: Այնինչ՝ չափազանց փափուկ բարձերը բերում են վաղաժամ կնճիռների առաջացման և դեմքի այտուցվածության: Այս ամենը տեղի է ունենում արյան շրջանառության դանդաղեցման պատճառով:
Կարևոր է նաև, թե ի՞նչ է լցոնված բարձի մեջ: Մասնագետները խորհուրդ չեն տալիս ձեռք բերել բարձեր, որոնց մեջ փետուրներ են, քանի որ դրանք դառնում են փոշե տիզերի հանգրվան, որոնք էլ իրենց հերթին դառնում են ալերգիկ ռեակցիաների և մաշկի հիվանդությունների պատճառ: Դրանից խուսափելու մասնագետները խորհուրդ են տալիս արհեստական լցոնումով ոչ շատ փափուկ բարձեր:
25-05-2026 10:56 Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43 Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25 Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46 Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09 Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը: