Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ջրածնի պերօքսիդի օգտակար հատկությունները

12.01.2016

Ջրածնի պերօքսիդը համարվում է անվտանգ բնական անտիսեպտիկ միջոց: Այն ոչ թանկ, բայց շատ արդյունավետ միջոց է, որը պետք է լինի յուրաքանչյուրի դեղաարկղիկում:

Այս լուծույթի օգնությամբ դուք ոչ միայն կարող եք վնասազերծել վերքերը, այլև օգտագործել այն ոչ ավանդական նպատակներով: Օգտագործվողը 3 տոկոսանոց լուծույթն է, որը կարելի է գնել յուրաքանչյուր դեղատանը: Եվ այսպես ի՞նչ է կարողանում անել այս լուծույթը:

1. Սպիտակեցնում է շորերը

Ողողեք սպիտակ շորերը կամ սրբիչները ջրում` ավելացնելով մի բաժակ ջրածնի պերօքսիդի լուծույթ: Դա կօգնի, որպեսզի ժամանակի ընթացքում իրերը չդեղնեն: Լուծույթը նաև հեռացնում է դժվարանցանելի հետքերը: Ավելացրեք այն հետքի վրա, թողեք մեկ րոպե, լավ տրորեք ու լվացեք սառը ջրով:

600x580

2. Բուժում է ոտքերը սնկից

Խառնեք լուծույթը և ջուրը (1:1 հարաբերակցությամբ) և քսեք մաշկի վնասված հատվածներում ամեն երեկո:

3. Վերացնում է պարանոցի ցավը

Սա հիանալի միջոց է նրանց համար, ովքեր միշտ նստում են անհարմար դիրքում: Եթե ձեր մոտ առաջացել է տհաճ զգացողություն մկաններում, վերցրեք կտոր, թաթախեք այն լուծույթի մեջ դրեք ձեր պարանոցին և ծածկեք սրբիչով: Թողեք այս թրջոցը 10-20 րոպե: Այն լավ կտաքացնի մկանները, կհանի ցավը և լարվածությունը:

600x580

4. Փրկում է հարբուխից

Խառնեք մեկ ճաշի գդալ լուծույթը մեկ բաժակ հանքային ոչ գազավորված ջրի մեջ և օգտագործեք այն որպես քթի սփրեյ:

5. Բերանի խոռոչի ողողումների համար

Վերցնում եք 10 մլ լուծույթը և պահում բերանում 5 րոպե, բայց կուլ մի տվեք: Դա կօգնի ազատվել բերանի խոռոչի վերքերից: Այս միջոցը նաև օգնում է սպիտակեցնել ատամները և քչացնում կարիեսի առաջացման հավանականությունը:

6. Կոնտակտային ոսպնյակների ախտահարում

Երբեմն կոնտակտային ոսպնյակների ախտահարման համար դեղատնային լուծույթը կարելի է փոխարինել Ջրածնի պերօքսիդով: Այն ոչնչացնում է սպիտակուցները, որոնք հավաքվում են ոսպնյակների վրա:

600x580

7. Հեշտացնում է տան մաքրումը

Այս լուծույթն ազատում է միկրոբներից: Քսեք այն շորի վրա կամ ավելացրեք խանութից գնած մաքրող միջոցի մեջ: Ջրածինը լավ մաքրում է հայելիները և ապակիները: Լուծույթը կարելի է օգտագործել լոգարանի ախտահարման համար: Այն հիանալի հեռացնում է բորբոսը և սև բծերը:

 600x580

8. Բուժում է կոկորդի ցավը

Կոկորդի ցավը թեթևացնելու համար խառնեք ½ բաժակ գոլ ջուրը ¼ բաժակ լուծույթի հետ և լավ ողողեք կոկորդը: Սա շատ արդհունավետ կանխարգելիչ միջոց է մրսածությունից, քանի որ սպանում է ախտահարուցիչ բակտերիները:

9. Օգտագործվում է ականջների մաքրման համար

Խառնեք մի երկու կաթիլ գոլ ջրի հետ, վերջինիս մեջ թաթախեք ականջ մաքրելու փայտիկը և մաքրեք ականջները:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 17502 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-08-2026 02:14
Ամեն ամառ հիշվում է իր շքեղ, գրեթե թագավորական հարսանիքով: Այս տարի բարձրաշխարհիկ իրադարձությունների գագաթնակետը, հավանաբար, կլինի Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը, որը, ըստ պորտուգալական լրատվամիջոցների, տեղի կունենա հաջորդ շաբաթավերջին: Զույգը, ըստ լուրերի, որոշել է ամուսնանալ Մադեյրա կղզում, որտեղ մեծացել է ֆուտբոլիստը: Արարողության հիմնական մասը տեղի կունենա Ֆունշալի տաճարում, որից հետո նորապսակները և հյուրերը կուղևորվեն տոնական խնջույքի՝ հինգաստղանի Savoy Palace հյուրանոցում:
03-08-2026 01:22
Եվգենիա Մեդվեդևայի և Իլդար Գայնուտդինովի հարսանիքի օրը մոտենում է, և օլիմպիական մեդալակիրն արդեն սկսել է հրաժեշտ տալ իր հարսնացուի կարգավիճակին: Այս առիթի համար գեղասահորդուհին ընտրել է ոչ թե եռուն մետրոպոլիս կամ արտասահմանյան հանգստավայր, այլ Ռուսաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը՝ Պլյոսը: Հենց այստեղ է 26-ամյա մարզուհին հավաքել իր ամենամտերիմ ընկերուհիներին և կազմակերպել նախահարսնանեկան երեկույթ, որը եղել է ոճային, ջերմ և պայծառ մթնոլորտով:
01-08-2026 12:10
Մոդել Թայլեն Բլոնդոն, ով մանկության տարիներին ճանաչվել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», իր երկրորդ հարսանիքն է կազմակերպել ամուսնու՝ 29-ամյա դիջեյ Բեն Աթթալայի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող մի ամրոցում, 25-ամյա հարսնացուն կրել է Miu Miu-ի ժանյակավոր հարսանեկան զգեստ։ 
01-08-2026 11:58
Օրերս ցուցադրվել է Մեգան Մարքլի մասնակցությամբ ավստրալիական «MasterChef» շոուի թողարկումը։ Տեսանյութն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն և դարձել առցանց քննարկման առարկա՝ ընդամենը մեկ տեսարանի պատճառով։ Նկարահանումների ժամանակ դքսուհին անսպասելի զանգ է ստացել արքայազն Հարրիից, որը ընդհատել է նկարահանումները։ Շատերը դրվագը համարում են բեմադրված և նույնիսկ կասկածում, որ սասեքսցիները փորձում էին մարել ամուսնական խնդիրների մասին լուրերը։ Դրվագը նկարահանվել է թագավորական ընտանիքի՝ ապրիլին Ավստրալիա կատարած այցի ժամանակ, որին Մարքլը մասնակցել է ամուսնու հետ։
31-07-2026 11:27
53-ամյա դերասան Բեն Աֆլեքը հաղթել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» սերիալի ամերիկյան տարբերակում։ Պոլիմաթիկոս Ջեյմի Դինգի հետ զույգ կազմելով՝ Աֆլեքը ճիշտ է պատասխանել բոլոր 15 հարցերին և շահել 1 միլիոն դոլարի չեկ։ Շոուից հետո դերասանը հայտարարել է, որ ինքը և Դինգը համաձայնել են իրենց շահումը նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը. ամբողջ հասույթը կփոխանցվի Աֆլեքի կողմից հիմնադրված «Արևելյան Կոնգոյի նախաձեռնություն» հիմնադրամին, որը օգնում է Կոնգոյի բնակիչներին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 1654 անգամ
01.08.2026
Դիտվել է 1134 անգամ
29.07.2026
Դիտվել է 441 անգամ
30.07.2026
Դիտվել է 401 անգամ
31.07.2026
Դիտվել է 327 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster