Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026

Նրանց հարաբերությունները շարունակվեցին մինչև ֆինանսիստի մահը՝ 2019 թվականին։ Այդ պահին նրանք արդեն ութ տարի հանդիպում էին։

Ինչպիսի՞ն եք պատկերացնում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ամենասկանդալային միլիարդատիրոջ ընտրյալին։ Հայտնի մոդել կամ դերասանուհի՞, որը հաջողության է հասել այս սիրավեպի շնորհիվ։ Կամ գուցե նրա դաժան և հարուստ հանցակիցուհու նման, ինչպիսին էր Ժիսլեն Մաքսվելը։ Այդ դեպքում ձեզ լուրջ անակնկալ է սպասվում։ The New York Times-ը հոդված է հրապարակել, որը բացահայտում է Ջեֆրի Էպշտեյնի վերջին սիրուհու իրական ինքնությունը։ Հրատարակության համաձայն՝ հենց նրան են միլիոնավոր դոլարներ բաժին հասնելու անարգված միլիարդատիրոջ ժառանգությունից։

Ծանոթացեք Կարինա Շուլյակի հետ՝ ատամնաբույժ, ծնունդով Բելառուսից։ Այժմ նա մոտ 37 տարեկան է։ Հենց նրան էր զանգահարել Էպշտեյնը, նախքան 2019 թվականին իր բանտախցում ինքնասպան լինելը։ Այդ պահին նրանց հարաբերություններն արդեն ձգվում էին ութ տարի։

2010-ականների սկզբին Շուլյակը հայրենի երկրից տեղափոխվեց Նյու Յորք՝ անգլերեն սովորելու և կես դրույքով աշխատեց որպես ատամնաբույժի օգնական՝ հույս ունենալով ինքն էլ բժիշկ դառնալ։ Սակայն 2011 թվականի մարտին նրա կյանքում տեղի ունեցավ ճակատագրական հանդիպում, որքան էլ երկիմաստ հնչի. Սիբիրից մի անանուն կին, որը ենթադրաբար ներգրավված էր սկանդալային միլիարդատիրոջ համար երիտասարդ կանանց գտնելու մեջ, Կարինային ծանոթացրեց նրա հետ։

600x400

Նրանք առաջին անգամ հանդիպեցին միլիարդատիրոջ Մանհեթենի առանձնատանը։ Ջեֆրին սկսեց մանիպուլյացիաներ անել իր նոր սիրուհու հետ՝ օգտագործելով իր ստանդարտ ռազմավարությունը՝ մտերմության դիմաց խոստանալով կարիերայի հետ կապված օգնություն։ Սակայն իր սպասումներին հակառակ՝ պարզվեց, որ աղջիկն այդքան էլ միամիտ չէ, և առաջին մի քանի ամիսների ընթացքում նա խափանում էր նրա բոլոր փորձերը։ Նա մի նամակում գրել է, որ չի կարող ընդունել նրա առաջարկը «համոզմունքների պատճառով, որոնք չափազանց խորն են արմատացել իր անհատականության մեջ, անկախ նրանից, թե որքան հիմար կարող են թվալ դրանք»։

Հարկ է նշել, որ Կարինայի՝ միլիարդատիրոջից հրաժարվելը կարող էր պայմանավորված լինել ոչ միայն նրա մոլուցքային ուշադրությունով։ Այդ ժամանակ նա արդեն պատիժ էր կրել անչափահասին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար, և տասնյակ կանայք նրան մեղադրել էին բռնության մեջ, ինչը լայնորեն քննարկվել էր մամուլում։ «Այս աշխարհը կարող է շատ դաժան լինել, և շատ դեպքերում կա վճարելու գին։ Պետք է ասեմ, որ կարդացել եմ որոշ տեղեկություններ ձեր մասին», - ավելի ուշ գրել է Շուլյակը։

Սակայն Էպշտեյնը չէր պատրաստվում հանձնվել և շարունակում էր ուշադրություն ցույցաբերել. նրան Բրոդվեյի մյուզիքլների տոմսեր էր նվիրում, աղջկան ու նրա ընկերներին տանում էր ռեստորաններ և նույնիսկ հանատեղ հանգստի հրավիրում, այդ թվում՝ ուղղաթիռով շրջագայության Մանհեթենում: Գեղեցիկ սիրահետումից հետո Կարինան վերջապես մի կողմ դրեց իր սկզբունքները և սկսեց հանդիպել մեղսագործ ֆինանսիստի հետ:

600x400

Այնուհետև Ջեֆրին օգնեց նրան իրականացնել իր ամենամեծ երազանքը՝ դառնալ ատամնաբույժ։ Նրանց նամակագրությունից պարզվում է, որ նա օգնել է Կարինային կանաչ քարտ ստանալ՝ նրա համար կազմակերպելով կեղծ ամուսնություն, ինչպես նաև Կոլումբիայի համալսարան ընդունվել։ Էպշտեյնը համալսարանի հիմնադրամին նվիրաբերել է 210,000 դոլար, որի դիմաց Շուլյակին նախապես տեղեկացրել են ընդունելության քննության թեմաների մասին։ Նա նաև ամբողջությամբ ֆինանսավորել է երեք տարվա ուսման վարձը, վճարել Մանհեթենում գտնվող նրա բնակարանի համար և նույնիսկ տասնյակ հազարավոր դոլարներ է ուղարկել աղջկա ծնողներին։

«Դու բոլոր տղամարդկանց մեջ ամենամաքուր մարդն ես։ Քո ամբողջ սերն ու հոգատարությունը, իմ ծնողները, իմ ուսումը, իմ բնակարանը... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ!!!» - գրել է Կարինան միլիարդատիրոջը 2012 թվականին՝ համալսարան ընդունվելուց կարճ ժամանակ անց։

600x400

Այդ իրադարձությունների ականատեսները պատմում են, որ նրանց հարաբերությունները, շատ առումներով, սովորական էին։ Շուլյակի ընկերուհին ասել է, որ Կարինան անկեղծորեն սիրում է իր ընտրյալին։ Եվ ֆինանսիստն էլ բազմիցս ի պատասխան գրել է, որ ինքն էլ իսկապես սիրում է։ Նրանք միասին ճանապարհորդել են աշխարհով մեկ, քննարկել հակաբեղմնավորիչ միջոցներ և պզուկների դեմ դեղահաբեր, փոխանակվել ռոմանտիկ նամակներով։ Միայն մեկ բան էր խաթարում այս ամենին. Ջեֆրիի սեռական մոլուցքը։

Շուլյակը գրել է, որ անընդհատ դավաճանությունները համարում է «անբնական» և «կեղտոտ»։ Սակայն, դատելով նրանց նամակագրությունից, երբեք չի առարկել Էպշտեյնի՝ իր զոհերի նկատմամբ վերաբերմունքին, չնայած վերջինիս համբավն այդ պահին արդեն հայտնի էր աշխարհին։ Կարինան պարզապես խնդրել է «իրեն հեռու պահել այս ամենից» և նշել, որ կմնա նրա հետ՝ անկախ ամեն ինչից, եթե դա նրան երջանիկ դարձնի։

Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։ Նա կառավարում էր Ջեֆրիի անշարժ գույքը և անձնակազմը, հրահանգներ տալիս Էպշտեյնի անձնական վարորդներին, կազմակերպում նրա Նյու Յորքի առանձնատան և սկանդալային կղզու ձևավորումը, ինչպես նաև վերահսկում բնակարանների վերանորոգման և մաքրման գրաֆիկը։ Սա շարունակվեց մինչև 2019 թվականը, երբ ՀԴԲ գործակալները Նյու Ջերսիի օդանավակայանում ձերբակալեցին Ջեֆրիին։

Նույնիսկ ձերբակալությունից և մարդկանց առևտրի, բռնաբարության, անչափահասների շրջանում մարմնավաճառության կազմակերպման և այլ հանցագործությունների մեղադրանքներից հետո Կարինան չհրաժարվեց միլիարդատիրոջից։ Մահվան նախորդ գիշերը վերջինս բանտից զանգահարեց նրան՝ ասելով, որ իր գործը շատ ավելի երկար կտևի, քան ինքը սպասում էր, և խնդրելով այդ ընթացքում գտնել բնակվելու այլ վայր։

Հաջորդ առավոտյան նրան խցում մահացած գտան։ Պաշտոնապես մահվան պատճառը ինքնասպանությունն էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ Էպշտեյնը փոփոխություններ էր մտցրել իր կտակում. նոր տարբերակով Շուլյակին բաժին էր հասնելու նրա կարողության մեծ մասը, այդ թվում՝ մեծ ադամանդե մատանի, որը նախատեսված էր նշանադրության համար։

600x400

Մահվան պահին Ջեֆրի Էպշտեյնի կարողությունը գնահատվում էր 600 միլիոն դոլար։ Վերջին տարիներին այն զգալիորեն կրճատվել է զոհերին բազմաթիվ վճարումների և ֆինանսիստի գործով դատական ծախսերի պատճառով. այժմ այն կազմում է մոտավորապես 100-120 միլիոն դոլար։ Սակայն Շուլյակն այս ամենը չի ստանա. Ջեֆրիի եղբայրը և նրա երեխաները նույնպես հավակնում են ժառանգությանը։

Հանցագործ սիրեցյալի մահից հետո Կարինա Շուլյակը վերադարձավ իր բնականոն կյանքին։ Նա անցավ մասնագիտական վերապատրաստում և աշխատանք գտավ Բրուքլինի հիվանդանոցում։ Սակայն նրա ծրագրերը խափանվեցին. ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակեց Էպշտեյնի գործին վերաբերող միլիոնավոր ֆայլեր, այդ թվում՝ լուսանկարներ ու նրա ընտրյալի հետ նամակագրություն։ Այս մասին իմանալով՝ Շուլյակը զանգահարեց աշխատանքի վայր՝ ասելով, որ հիվանդացել է և այնուհետև դադարեց կապի դուրս գալ։ Նա այլևս չվերադարձավ իր նախկին աշխատանքին, և մինչ օրս անհայտ է՝ վերսկսե՞լ է արդյոք նա իր կարիերան։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 107 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-07-2026 10:48
Դակոտա Ջոնսոնը կմիանա այն դերասանուհիների շարքին, ովքեր էկրանին վերստեղծել են Մերիլին Մոնրոյի կերպարը: Այս աշնանը Մեգի Ջիլենհոլը կներկայացնի «Մարմնի ազդեցությունը» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է, թե ինչպիսին կլիներ 1950-ականների սեքս-խորհրդանիշի կյանքը, եթե նա ապրեր մինչև խոր ծերություն: Երիտասարդ Մոնրոյի դերը բաժին է հասել Ջոնսոնին, և, դատելով Vanity Fair-ի կողմից հրապարակված առաջին կադրերից, կերպարանափոխությունն իսկապես հաջողված է։
30-07-2026 10:39
«Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան խնջույքը կկայանա արդեն հաջորդ շաբաթ։ Հյուրերի ցանկում ընդգրկված են ինչպես հայտնի ֆուտբոլիստներ, այնպես էլ տարբեր ոլորտների համաշխարհային աստղեր։ Մասնավորապես, հրավիրվածների թվում են Ռիո Ֆերդինանդը, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, դերասաններ Վին Դիզելն ու Էսթեր Էքսպոսիտոն, երաժիշտներ Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Դրեյքն ու Թրևիս Սքոթը, հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, ինչպես նաև հայտնի բլոգեր IShowSpeed-ը։

30-07-2026 03:10
45-ամյա Նատալի Փորթմանը, որը սպասում է իր երրորդ երեխային, հրապարակել է առաջին հղի լուսանկարը: Instagram-ում տեղադրված լուսանկարում դերասանուհին ցուցադրում է իր մեծացող փորիկը` հագած միայն վերնաշապիկ:
30-07-2026 01:03
Մեգան Մարքլը Լոս Անջելեսում մասնակցել է «Թխվածքաբլիթների թագուհիներ» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությանը, որը նա համատեղ նկարահանել է ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ՝ իր Archewell Productions ընկերության միջոցով: Ֆիլմը պատմում է ամերիկացի աղջիկ սկաուտների միջև ամենամյա թխվածքաբլիթների վաճառքի սեզոնի ընթացքում տեղի ունեցող մրցակցության մասին:
30-07-2026 00:07
Մոնետոչկայի (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) և նրա ամուսնու՝ Վիկտոր Իսաևի «Մոնոպոլիա» երգը ներառվել է Հոլիվուդյան «Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմի սաունդթրեքում, որի գլխավոր դերերում են Թոմ Հոլանդը և Զենդայան: Երգը հիշատակվել է Դեսթին Դանիել Քրետոնի ռեժիսորած ֆիլմի վերջնամասում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1413 անգամ
25.07.2026
Դիտվել է 428 անգամ
24.07.2026
Դիտվել է 347 անգամ
28.07.2026
Դիտվել է 200 անգամ
29.07.2026
Դիտվել է 188 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster