Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Միսս Հայաստան 2012» Աննա Առաքելյանը կմասնակցի «Միսս աշխարհ»-ին (լուսանկարներ)

11.04.2012

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը երեկ երեկոյան հյուրընկալեց ամենագեղեցիկ հայուհիներին:

«Միսս Հայաստան 2012» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթին մասնակցում էին 18-24 տարեկան՝ Հայաստանի տարբեր մարզեր ներկայացնող 18 գեղեցկուհիներ:

Մրցույթի ժյուրիի կազմում էին նախորդ տարիներին «Միսս Հայաստան» ճանաչված գեղեցկուհիներ Իրինա Թովմասյանը, Գոհար Հարությունյանը, Մարիամ Վարդանյանը, Մարգարիտա Սարուխանյանը, շոու բիզնեսի և այլ ոլորտներում ճանաչված մարդիկ' Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մազմանյանը, Եղիշե Պետրոսյանը, այլք:

Ժուրիի նախագահն էր «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը: Ողջ երեկոյի ընթացքում իրենց կատակներով և մեջբերումներով ջերմ մթնոլորտ էին ստեղծում հաղորդավարներ Արամ Չախոյանն ու Արմեն Մարգարյանը:

Մրցույթի առաջին փուլում 18 գեղեցկուհիները հանդես եկան տարազներով, այնուհետև՝ լողազգեստներով և երեկոյան զգեստներով:

 

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը ծանոթացավ մասնակիցների հետ նաև հատուկ տեսաշարով, որտեղ աղջիկները պատասխանում էին մրցույթի կազմակերպիչների տված հարցերին:

Շոուի առաջին փուլից հետո մրցույթը շարունակեցին 10 մասնակիցները: Վերջիններս ևս մեկ անգամ հանդես եկան լողազգեստներով և երեկոյան զգեստներով:

Մրցույթի կազմակերպիչները 10 մասնակիցներից մի քանիսին հանձնեցին նաև հատուկ տիտղոսներ, ինչպես օրինակ' «Գեղակազմ գեղեցկուհի» տիտղոսին արժանացավ 15 համարը' Օֆելյա Չուխաջյանը, «Նկարագեղ գեղեցկուհի» տիտղոսին արժանացավ Անիտա Գաբրիելյանը'7-րդ համարը, «Գեղաճեմ գեղեցկուհի» տիտղոսը վերցրեց 13 համարի մասնակից Ջուլիետա Համզոյանը:

Ժուրիի անդամները 10 մասնակիցներից առանձնացրեցին 5-ին, որոնք էլ անցան եզրափակիչ փուլ: Դե իսկ 5 ամենագեղեցիկ մասնակիցներից «Միսս Հայաստան 2012» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Աննա Առաքելյանը' Երևանից:

Աննան 20 տարեկան է, սիրում է ընթերցանություն, պար, բոուլինգ և սեղանի թենիս: Որպես մրցանակ Աննա Առաքելյանը «Միսս աշխարհ 2012» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունք ստացավ:

Ի դեպ, այս մրցույթին Հայաստանը կմասնակցի 1-ին անգամ:

Մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց 17-ամյա Անիտա Գաբրիելյանը' Երևանից (բացի «Միսս Հայաստան»-ից ընտրվեց նաեւ 1-ին տեղ), 2-րդ տեղ ը զբաղեցրեց 18-ամյա Կատերինա Աբրահամյանը' Աբովյանից:

Սա  8-րդ «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթն էր:

Վերջին անգամ այն անցկացվել է 2007թ.: LN-ի հետ զրույցում «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանն ասաց, որ այսքան մեծ ընդմիջման պատճառը համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր, իսկ այսուհետ կաշխատեն շատ ավելի հաճախ անցկացնել այս մրցույթը: Իսկ մեր հարցին, թե ինչով է առանձնահատուկ «Միսս Հայաստան 2012»-ը Կարեն Արիստակեսյանը պատասխանեց. «Այս տարի ուրիշ մասնակից հաղթեց» (ծիծաղում է-LN):

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 14429 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 552 անգամ
15.05.2024
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster