Իհարկե ավելի լավ է քնելուց առաջ ընդհանրապես ոչինչ չուտել, սակայն, եթե շատ եք ցանկանում, ընտրեք ճիշտ մթերքներ, որոնք կօգնեն շուտ քնել և չտանջվել անքնությունից:
Հինգ լավագույն մթերքները` քնելուց առաջ
Բանան. Առաջին հերթին բանանն ամենահագեցնող միրգն է: Չնայած դրա բարձր կալորեականությանը, ավելի լավ է քնելուց առաջ ուտել բանան, այլ ոչ թե սենդվիչ: Երկրորդը, բանանի մեջ կա մագնեզիում և կալիում, որոնք նպաստում են մկանների արագ վերականգմանը: Եվ երրորդ` բանանը կայունացնում է սերոտոնինը և մելանինը` օգնելով ուղեղին թուլանալ:
Վարսակով շիլա. Սովորաբար այն ուտում են առավոտյան, սակայն վարսակը համարվում է քննին նպաստող ուտելիք` շնորհիվ իր մեջ պարունակող միկրոէլեմենտների, որոնք լավ ազդեցություն են թողնում գրգռված նյարդային համակարգի վրա: Եթե շիլայի մեջ ավելացնեք մի քանի կտոր բանան, ազդեցությունն ավելի կուժեղանա:
Խաշած ձու. Եթե գիշերները դուք սովից արթնանում եք, ապա երեկոյան կերեք խաշած ձու: Այն պարունակում է շատ սպիտակուց, որը լավ հագեցնում է, և գիշերը դուք չեք վազի սառնարանի մոտ:
Նուշ. Մագնեզիումի պարունակությունը նուշի մեջ օգնում է ավելի շուտ քնել և հագեցվածության զգացողություն է պարգևում: Բացի այդ, նուշը պարունակում է նաև շատ օգտակար ճարպեր:
Թյունոս. Այս սպիտակուցային ընթրիքը նույնպես կօգնի ձեզ լավ քնել և կազատի ավելորդ կալորիաներից:
Բացի ուտելիքներից կան նաև խմիչքներ, որոնք նոյնպես լավ են ազդում քնի վրա․ առաջին հերթին դրանք խոտաբույսային թեյերն են: Եթե դուք տանջվում եք անքննությունից, ամեն երեկո խմեք երիցուկի թեյ: Կօգնի նաև կանաչ թեյը՝ անանուխով:
Կա նաև հինգ մթերք, որոնք շատ վատ են ազդում քնի վրա, դրանք են՝ յուղոտ կաթնամթերքը, տապակած և կծու ուտելիքները, ձմերուկն ու սեխը, ալկոհոլային ըմպելիքները և, իհարկե, կոֆեինը և էներգետիկ ըմպելիքները:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: