5 քայլ դեպի հարստություն
31.12.2015
Մարդիկ շատ հաճախ բողոքում են փողի պակասից, ասում, որ ստիպված են խնայողաբար ծախսել: Խնդիրը կարելի է լուծել. ընդամենը պետք է նպատակ դնել և հասնել դրան:
Որքան էլ զարմանալի է, բայց նշված հինգ քայլերը կօգնեն ձեզ հարստանալ:
Քայլ 1.Նպատակ դրեք եկամուտ ստանալ
Պետք է ձգտել նրան, որ ձեր եկամուտները լինեն միջինից ավելի և մշտապես աճեն: Հավաքելով գումար և ունենալով միջին եկամուտ, դուք չեք կարող դառնալ միլիոնատեր: Ձգտեք մեծացնել ձեր եկամուտը, գտեք նոր աղբյուրներ, հետազոտեք նոր նախագծեր:
Քայլ 2. Հաշվի առեք ձեր հնարավորությունները
Նշանակություն չունի, թե ինչ եկամուտ դուք ունեք, եթե ձեր ծախսերը դրանք գերազանցում են: Վերանայեք ձեր ծախսերը և հանեք ավելորդները: Ավելի լավ է այդ փողը ներդնեք պիտանի գործում:
Քայլ 3. Գումար հավաքեք
Մեծամասամբ մարդիկ ստանալով գումար՝ առաջին հերթին մարում են պարտքերը, մուծումներ անում, ապրանքներ գնում, իսկ այնուհետև նայում, թե ի՞նչ անել մնացածի հետ․ իսկ մնում է սովորաբար շատ քիչ:
Հավաքելու համար պետք է այլ կերպ վարվել: Առաջին հերթին մի կողմ դրեք խնայողությունը և մոռացեք այդ փողի մասին: Համարեք, որ դա ձեր ամենագլխավոր մուծումն է:
Քայլ 4. Ներդրում
Ներդրումը, իրոք աշխատող միջոց է մեծացնելու ձեր եկամուտը: Բոլոր միլիոնատերերը գիտեն, որ փողերը պետք է աշխատեն: Դուք էլ փորձեք ներդրումներ անել: Ընտրեք ձեր հնարավորություններին համապատասխան նախագծեր՝ ներդրեք սեփական բիզնեսում, գնեք բաժնետոմսեր, առքուվաճառքով զբաղվեք և այլն:
Քայլ 5. Մի բավարարվեք ձեռք բերածով
Անցնելով բոլոր քայլերը և ստանալով արդյունք՝ շատերը սկսում են չմտածված ծախսել ձեռք բերածը և կրկին կորցնում են փողերը: Հիշեք՝ որքան շատ դուք աշխատեք, որքան շատ տնտեսեք և ներդնեք, այդքան շատ եկամուտ դուք կարող եք ստանալ:
Ինչպես տեսնում եք յուրաքանչյուրը կարող է հարստանալ: Դրեք նպատակ և սկսեք աշխատել այն իրականացնելու համար, այդ ժամանակ անպայման կհասնեք հաջողության:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7910 անգամ
Читать на русском
|