Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Երիտասարդ մաշկ՝ երկար տարիներ․ դիմակ Սոֆի Լորենից

24.12.2015

Սոֆի Լորենի առաջարկած դիմակը հիանալի լրացուցիչ խնամք է, որը օգնում է մնալ երիտասարդ:

Սոֆին ինքն իրեն թույլ չի տալիս վատ տեսք ունենալ նույնիսկ 81 տարեկանում: Իսկ գաղտնիքը բնական միջոցների հանդեպ սերն է:

Իր հարցազրույցներում լեգենդար Սոֆի Լորենը ասում է, որ կանացի գեղեցկության հիմնական գրավականն են՝ մակարոնի լավ չափաբաժինը, առողջ քունը և կողքին՝ սիրած տղամարդը: Դերասանուհին երբեք չի եղել կոսմետոլոգիայի երդվյալ կողմնակիցը և ավելի շատ նախընտրում է բնական խնամքը: Մասնավորապես, ձիթապտղի ձեթը, որը դերասանուհին երկար տարիների ընթացքում քսում է իր դեմքի ու մարմնի մաշկին և Սոֆի Լորենի երիտասարդացնող դիմակը՝ շաբաթը երկու անգամ:

Սոֆի Լորենի դիմակը.

Պատրաստման համար անհրաժեշտ են ժելատին, կաթ կամ սերուցք, ձիթապտղի ձեթ, մեղր և սպիտակ չոր գինի:

Բացում եք մեկ թեյի գդալ ժելատինը 100 մլ կաթով կամ սերուցքով (սերուցքը շատ լավ է չոր մաշկի դեպքում): Լավ խառնում եք: Որպեսզի ժելատինը լավ հալվի՝ տաքացրեք կաթը: Խառնուրդը դրեք սառնարան՝ պահելով 6 ժամ:

Վեց ժամը լրանալուց հետո ավելացրեք մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթ, մեղր և սպիտակ գինի: Լավ խառնեք, որպեսզի բաղադրիչները դառնան մեկ ամբողջություն:

Քսեք դիմակը մաքուր մաշկի վրա, շաբաթը երկու անգամ: Երկու ամսից հետո դադար եք տալիս և վերսկսում 30 օր հետո:

600x580

Դիմակն ունի լիֆտինգային և խոր սնուցող ազդեցություն: Այն շատ լավ երիտասարդեցնում է, թարմացնում մաշկը: Մեկ արարողակարդից հետո մանր կնճիռները վերանում են:

Եթե ձեր մաշկը յուղոտ է, փոխարինեք կաթը կեֆիրով իսկ ձիթապտղի ձեթի փոխարեն ավելացրեք անտառային ընկույզի ձեթ: Այս կերպ դուք ոչ միայն հոգ կտանեք ձեր մաշկի մասին, այլև այն կդարձնեք պակաս յուղոտ:

Մաքրեք դիմակը 30 րոպե անց, գոլ ջրով և դեմքը լվացեք լորենու կամ եղեսպակի թուրմով:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 14230 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1198 անգամ
12.08.2026
Դիտվել է 312 անգամ
14.08.2026
Դիտվել է 231 անգամ
15.08.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster