Սոֆի Լորենի առաջարկած դիմակը հիանալի լրացուցիչ խնամք է, որը օգնում է մնալ երիտասարդ:
Սոֆին ինքն իրեն թույլ չի տալիս վատ տեսք ունենալ նույնիսկ 81 տարեկանում: Իսկ գաղտնիքը բնական միջոցների հանդեպ սերն է:
Իր հարցազրույցներում լեգենդար Սոֆի Լորենը ասում է, որ կանացի գեղեցկության հիմնական գրավականն են՝ մակարոնի լավ չափաբաժինը, առողջ քունը և կողքին՝ սիրած տղամարդը: Դերասանուհին երբեք չի եղել կոսմետոլոգիայի երդվյալ կողմնակիցը և ավելի շատ նախընտրում է բնական խնամքը: Մասնավորապես, ձիթապտղի ձեթը, որը դերասանուհին երկար տարիների ընթացքում քսում է իր դեմքի ու մարմնի մաշկին և Սոֆի Լորենի երիտասարդացնող դիմակը՝ շաբաթը երկու անգամ:
Սոֆի Լորենի դիմակը.
Պատրաստման համար անհրաժեշտ են ժելատին, կաթ կամ սերուցք, ձիթապտղի ձեթ, մեղր և սպիտակ չոր գինի:
Բացում եք մեկ թեյի գդալ ժելատինը 100 մլ կաթով կամ սերուցքով (սերուցքը շատ լավ է չոր մաշկի դեպքում): Լավ խառնում եք: Որպեսզի ժելատինը լավ հալվի՝ տաքացրեք կաթը: Խառնուրդը դրեք սառնարան՝ պահելով 6 ժամ:
Վեց ժամը լրանալուց հետո ավելացրեք մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթ, մեղր և սպիտակ գինի: Լավ խառնեք, որպեսզի բաղադրիչները դառնան մեկ ամբողջություն:
Քսեք դիմակը մաքուր մաշկի վրա, շաբաթը երկու անգամ: Երկու ամսից հետո դադար եք տալիս և վերսկսում 30 օր հետո:
Դիմակն ունի լիֆտինգային և խոր սնուցող ազդեցություն: Այն շատ լավ երիտասարդեցնում է, թարմացնում մաշկը: Մեկ արարողակարդից հետո մանր կնճիռները վերանում են:
Եթե ձեր մաշկը յուղոտ է, փոխարինեք կաթը կեֆիրով իսկ ձիթապտղի ձեթի փոխարեն ավելացրեք անտառային ընկույզի ձեթ: Այս կերպ դուք ոչ միայն հոգ կտանեք ձեր մաշկի մասին, այլև այն կդարձնեք պակաս յուղոտ:
Մաքրեք դիմակը 30 րոպե անց, գոլ ջրով և դեմքը լվացեք լորենու կամ եղեսպակի թուրմով:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: