Կոկոսի յուղի օգտակար հատկությունները
15.12.2015
Դիմահարդարման և տնային բժշկության վեջին բացահայտումը` կոկոսի յուղը, հրաշքներ է գործում մաշկի, իմունիտետի և օրգանիզմի կենսունակության հետ:
Երկար տարիներ կոկոսի յուղը համարվում էր սիրտ-անոթային համակարգի համար վնասակար` իր մեջ խիտ ճարպեր պարունակելու պատճառով: Վերջին հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ խիտ ճարպը վնասակար չէ մարդու համար, իսկ այն երկրներում, որտեղ մարդիկ շատ են օգտագործում կոկոսը, երկար են ապրում:
Կոկոսի յուղը պայքարում է ավելորդ քաշի դեմ, արդյունավետ է դարձնում ուղեղի աշխատանքը, հարթեցնում է մաշկը, ինչպես նաև բուժիչ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Բարձացնում է դիմադրողականությունը
Կոկոսի յուղի մեջ պարունակվող ճարպային թթուները խոչընդոտում են վնասակար բակտերիանների և վիրուսների ներթափանցումը օրգանիզմ՝ կառուցելով, այսպես ասած, բնական պարիսպ:
Չեզոքացնում է սովը
Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ նրանք, ովքեր իրենց սննդում օգտագործում են կոկոսի յուղ, ավելի քիչ են սով զգում օրվա ընթացքում: Այդ իսկ պատճառով՝ խորհուրդ է տրվում այն ավելացնել առավոտվա սերուցքի կամ մածունի մեջ:
Պայքարում է ավելորդ քաշի դեմ
Կոկոսի յուղը ապահովվում է օրգանիզմում բնականոն նյութափոխանակություն և թույլ չի տալիս ավելորդ քաշի ավելացում:
Պակասեցնում է Ալցհեյմերի հիվանդության ռիսկը
Լինելով ուղեղի համար բնական, լրացուցիչ էներգիայի աղբյուր՝ կոկոսի յուղի բաղադրիչներն ունակ են զգալիորեն նվազեցնել Ալզհեյմերի հիվանդության նախանշանները:
Օգտակար է սրտի և անոթների համար
Կոկոսի յուղի խիտ ճարպերը բարձացնում են, այսպես կոչված, լավ խոլեստերինը և նվազեցնում վատը՝ բարելավելով արյան շրջանառությունը և նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8794 անգամ
Читать на русском
|