Մազերի թափվելու պատճառները կարող են լինել ամենատարբեր․մշտական սթրեսները, վիտամինների պակասը, հորմանալ հաշվեկշռի խախատումը և այլն։ Այդ իսկ պատճառով մազերի առողջության մասին հարկ է հոգ տանել վաղ տարիքից։
Ի՞նչ անել, եթե սկսել եք նկատել, որ սանրվելուց հետո սանրի վրա չափից դուրս շատ մազեր են մնում։ Փորձեք հետևյալ փորձված արդյունավետ մեթոդները։ Դրանք կօգնեն ամրացնել արմատները և կանխել մազաթափությունը։
Կռատուկի յուղ։Եռման ջրի մեջ ընկղմելով տաքացրեք 2 ճաշի գդալ կռատուկի յուղը, որից հետո այն քսեք մազերի արմատներին, դրա հետ մեկտեղ՝ թեթև մերսելով գլխի մաշկը։ Դրանից հետո տաք գլխարկ դրեք՝ պահելով մեկ ժամ։ Այնուհետև լավ լվացեք մազերը։
Ձվի դեղնուց և կոնյակ։Մազաթափության դեմ ևս մեկ ոչ թանկ, սակայն արդյունավետ մեթոդ է ձվի դեղնուցի և մեկ ճաշի գդալ կոնյակի խառնուրդը։ Այս դիմակը հարկ է քսել մազերի արմատներին, որից հետո հագնել տաք գլխարկ։ Դիմակն անհրաժեշտ է պահել երեսուն րոպե։
01-07-2026 12:54 Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38 Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34 Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։ Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17 ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56 Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր: