Քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր գոհ են իրենց քթի ձևից։ Վիճակագրության համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր երկրորդը կցանկանար փոխել իր արտաքիը, հատկապես՝ քթի ձևը։
Այդ իսկ պատճառով դիմահարդարման միջոցով քթի ձևի փոփոխությունը եղել և մնում է կանանց առաջնահերթ խնդիրներից մեկը։
1. Եթե ցանկանում եք փոքրացնել երկար քթը, ապա դրա ծայրին, վերին հատվածին և թևերին քսեք մեկ կամ երկու տոն ավելի մուգ կրեմ, քան հիմնականն է։ Կրեմը քսեք կետետով, ապա լավ տարածեք, որպեսզի դրանց և հիմնականի միջև տարբերակող գծեր չմնան։ Դիմահարդարման վերջում քթի ծայրը մի փոքր երանգավորեք։
2. Որպեսզի չափից դուրս լայն քիթն ավելի նեղ թվա, կողքերին քսեք մուգ տոնային կրեմ։ Վերջինս տարածեք թեթև շարժումներով՝ աչքերի անկյուններից դեպի ներքև՝ մինչև քթի թևերի կորությունը։ Հետևեք, որ տոնը նստի հավասարաչափ և գույնով չտարբերվի այտոսկրների շրջանում եղածից։
3. Կարճ և փոքրիկ քթի ուղղումը շատ պարզ է։ Քթի մեջքի ողջ երկայնքով հավասարաչափ քսեք հիմքից երկու տոն ավելի մուգ տոնային կրեմ կամ դիմափոշի։
4. Քիթը տեսողականորեն փոքրացնել հիմքի շրջանում (աչքերի մակարդակում) ձեզ կօգնի դրմակարդարման տակ եղած մուգ հիմքը։ Կրեմը քսեք կետիկներով (աչքերի ներքին անկյունների մոտ և վերին կոպի մոտ՝ անմիջապես աչքի անկյան շրջանում)։ Հիմքը մի չարաշահեք․ այն կարող եք քսել ոչ թե մատներով, այլ կոսմետիկական բամբակյա փայտիկով։ Այնուհետև լավ տարածեք կրեմը՝ ծածկելով քթի վերին մասը։ Բազային և ուղղող հիմքերի միջև սահմանը պետք է նկատելի չլինի, ուղղող դիմահարդարումը պետք է բնական տեսք ունենա։
5. Նույնիսկ քթի ծուռ միջնապատի պարագայում կարելի է շրջանցել պլաստիկ վիրահատությունը։ Ամբողջ կթին քսեք ոչ մեծ քանակությամբ մուգ տոնային կրեմ կամ դիմափոշի, որպեսզի այն իր վրա ուշադրություն չգրավի, իսկ այնուհետև շեշտադրում արեք աչքերի դիմահարդարման օգնությամբ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: