Շատ կանաց համար ամենատհաճ կոսմետիկական խնդիրներից են անհարթ արմունկները: Դրանք բազմաթիվ անհարմարություններ են առաջացնում, հատկապես՝ կարճաթև հագուստ հագնելիս:
Ներկայացնում ենք մի քանի փորձված և արդյունավետ բազադրատոմս, որոնց միջոցով տնային պայմաններում կարող եք լուծում տալ այս կոսմետիկ խնդրին:
1-ին բաղադրատոմսը սուրճով և մեղրով սկրաբն է: Որպեսզի արդյունավետ կերպով հեռացվեն մահացած բջիջները և մաշկը խորդուբորդից մաքրվի, անհրաժեշտ է հավասար չափերով խառնել մեղրը և սուրճի մրուրը ու մերսողական շարժումներով քսել մաշկի վրա: Պետք է պահել տասնհինգ րոպե, որից հետո լվալ գոլ ջրով:
2-րդ բաղադրատոմսը կարտոֆիլային համալիրն է: Անրաժեշտ է մանր քերիչով անցկացնել մեկ հում կարտոֆիլ, ստացված զանգվածը դնել արմունկների վրա և փաթաթել ամուր կտորով՝ պահելով մոտ մեկ ժամ:
3-րդ բաղադարտոմս. ծերացած խորդուբորներով և կոշտացած մաշկի համար կատարյալ համապատասխանում է գլուխ սոխը: Դրա համար անհարժեշտ է մանրացնել սովորական թարմ գլուխ սոխը՝ մինչև խյուսանման զանգվածի ստանալը, և քսել արմունկների մաշկին: Պահել կես ժամ, որից հետո լվանալ գոլ ջրով ու մաշկը մշակել խոնավացնող կրեմով:
4-րդ բաղադրատոմսը թթվասերի և զեյթունի ձեթի համադրությամբ ստացված համալիրն է: Առաջին հերթին արմունկներին քսեք թթվասեր և պահեք 15 րոպե: Այն լվանալուց հետո մաշկին անմիջապես քսեք զեյունի ձեթ՝ թողնելով ներծծվի:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: