Ձեզ դեռ նեղվո՞ւմ եք ձեր կազմվածքի ավելի քան ոչ մոդելային չափսերից։ Այս երեք աղջիկները ոչ միայն կարողացել են ազատվել բարդույթներից, այլև մարմնեղ կանանց շրջանում սեր են արթնացրել իրնց մարմնի նկատմամբ։
Նադյա Աբոուլհոսնը, Գաբի Գրեգը և Տանեշա Ավաշթին վաղուց արդեն հաշտվել են մոդելներից ունեցած իրենց տարբերությունների հետ։ Ավելին, նրանք կարողացեկ են ստեղծել բավականին եկամտաբեր բիզնես, «պլյուս» չափսերով կանանց համար դառնալով ներշնչանքի աղբյուր։ Ամեն օր նրանց բլոգին բաժանորդագրվում են ավելի ու ավելի մեծ թվող օգտատերեր, որոնց համար հենց նրանք, և ոչ թե Քեյթ Մոսը կամ Թվիգին են ոճի թելադրողները։
Կատարյալից ավելի քան հեռու կազմվածք ունեցող Նադյան, Գաբին և Տանեշը կարողացել են իրենց գտնել S և XS աշխարհում։ Նրանք խիզախորեն կրում են տոպեր, մատիտ-կիսաշրջազգեստներ, կարճփեշ շրջազգեստ, գերկարճ տաբատներ և թափանցիկ վերնաշապիկներ։ Նրանց կանացիությունը, անհավանական գրավչությունը և ոճի զգացողությունը չեն կարող անտարբեր թողնել։
25-05-2026 10:56 Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43 Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25 Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46 Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09 Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը: