Դեմքի հրաշագործ այս քսուքը ձեր մաշկին կհաղորդի կենսունակություն, աննախադեպ գեղեցկություն և նրբություն, կօգնի հարթեցնել կնճիռները։
Այն անփոխարինելի է նրանց համար, ովքեր փափագում են գեղեցիկ ու ցանկալի մնալ կյանքի երկար հատվածում։ Բնական բաղադրիչների յուրահատուկ համադրությունը ձեր դեմքին կհաղորդի գեղեցկություն և երիտասարդություն։
Բաղադրիչները․
-Ձվի կես դեղնուց, -մեկ թեյի գդալ ծովի աղ, -երկու թեյի գդալ երիցուկի թուրմ, -մեկ թեյի գդալ մեղր, -երկու թեյի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ, -վազելին կամ կակաոյի բնական յուղ։
Պատրաստման եղանակը․
Անհրաժեշտ է հալեցնել վազելինը կամ կակաոյի յուղը և դրանում ավելացնել ձվի դեղնուցի, ծողի աղի, մեղրի, նուշի կամ ձիթապտղի յուղի խառնուրդը, որից հետո լցնել երիցուկի մի քանի թեյի գդալ թուրմ։ Լավ խառնել և սառեցնել մինչև պնդանալը։
Քսելուց առաջ դեմքը թրջեք երիցուկի մնացած թուրմով, վերցրեք մի փոքր քսուք և քսեք դեմքի խոնավացրած մաշկին։ Պահում եք այնքան, մինչև քսուքը չորանա։ Այն նրբորեն մաքրում եք հանքային ջրով թրջած բամբակով։
Կախված ընտրված հիմքից (վազելին կամ կակաոյի յուղ) տարբերվում է նաև պահպանման եղանակը։ Առաջին դեպքում անհրաժեշտ է պահել սառնարանի սառցապատող բաժանմունքում, երկրորդ դեպքում՝ սառնարանում։
Ուշադրություն դարցրեք նրա վրա, որ վազելինն ունի ասեպտիկ, խոնավացնող և շերտազատող ազդեցություն, իսկ կակաոյի յուղը՝ իր բաղադրության մեջ ունենալով մեթիլկսանտին, տանիններ և կոֆեին, ունի կենսունակություն հաղորդելու և վերականգնող հատկություն։ Մաշկի անհատական հատկանիշներով պայմանավորված էլ պետք է ընտրել համապատասխան հիմքը։
Այս քսուքի օգտագործումը թույլ կտա ամենակարճ ժամկետներում մեծացնել մաշկի կենսունակությունը, ազատվել թեփից, հարթեցնել մանր կնճիռները, փակել ծակոտիները։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: