Իրականում հագուստը լայն հնարավորություններ ու եղանակներ է տալիս, որոնց միջոցով կարելի է ստանալ հրաշալի արտաքին տեսք:
Դուք գեղեցիկ ոտքերով բարեկազմ կին եք, սակայն փորը դո՞ւրս է ցցվում: Մի անհանգստացեք: Պարզապես զգեստների ճիշտ ընտրությամբ ձեր խնդիրներն ընդհանրապես կանհետանան: Ծանոթացեք ներկայացվող միջոցներին, որպեսզի հիմնովին քողարկեք այդ թերությունը:
Ընտրեք կտորը
Կտորը, որից կարված է հագուստը, մեծ կարևորություն ունի: Խուսափեք մետաքսից, շիֆոնից և կաշվե իրերից: Իհարկե, սիրելի ջինսերը շատ հարմարավետ են, սակայն դրանք անպայման ի ցույց կդնեն անհարմար որովայնը և կընդգծեն իրանի բացակայությունը: Այս պարագայում կարելի է ընտրել կարճ բաճկոն, որը տեսողականորեն կընդգծի իրանը:
Խուսափեք երկրաչափական նախշերից
Եթե դուք բողոքում եք կլորիկ փորից, ապա ձեր զգեստապահարանից վերացրեք երկրաչափական նախշերով բոլոր հագուստները կամ թողեք լավ օրերի համար: Ի՞նչ կարող ենք անել, շերտերը լայնացնում են կազմվածքը: Սակայն, եթե դուք ունեք այդպիսի նախշերով տոպ կամ վերնաշապիկ, ապա վրայից հագեք մուգ-կապույտ կիսաբաճկոն: Ձեր իրանը բավականին գեղեցիկ կնայվի:
Ի ցույց դրեք…
…ձեր մարմնի այն մասը, որը դուք համարում եք գեղեցիկ: Կանայք, ովքեր իրան չունեն, որպես կանոն, գեղեցիկ ոտքեր են ունենում: Դրանք ցույց չտալը պարզապես հանցագործություն կլինի: Այս ամառ դուք կարող եք հագնել երկար վերնաշապիկներ, ինչպես տղամարկանցն է: Դրանք լավ տեսք ունեն մերկ ոտքերի ու տափակ, բաց կոշիկների համադրությամբ:
Լողափին եղեք սեքսուլ
Բարձր իրանով լողազգեստներն այս սեզոնում նորաձև են: Դրանք կատարյալ են այն կանանց համար, ովքեր ցանկանում են տեսողականորեն ընդգծել իրանի հատվածը: Այդպիսի լողազգեստը հարթում և թաքցնում է փորը: Լավագույն տարբերակն է, երբ այդ հատվածի կտորը լինի «կնճռոտ»: Հարկ է խուսափել հստակ նախշերից, անճաշակ գույներից և բիկինիից:
Սպորտային մարզավիճակ
Եթե դուք հաճախում եք մարզասրահ, ապա կարևոր է հիշել, որք եկել եք սպորտով զբաղվելու, ուսի կարիք չկա կիպ հագուստ հագնել: Կարևոր է ընտրել որակյալ սպորտային կրծկալ, իսկ վրայից հագնել լայկրայից միագույն տոպ: Ինչ վերաբերում է վարտիքին, ապա ցանկալի է, որ այն կոնքերից սկսած ուղիղ լինի:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: