Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արագ հարթել վեճը

15.06.2015

Հարաբերություններում վեճերի հարթման համար արժե հիշել շփման հմտությունների մասին։ Միշտ էլ կարելի է գտնել վեճերի հաղթահարման մեղմ հանգուցալուծումներ․ համաձայնեք, որ դա ավելի լավ է, քան հակամարտությունը վերահսկողությունից դուրս թողնելը։

Երբ վեճն իր գագաթնակետին է հասնում, արժե հիշել երկու հանգամանքի մասին՝ հակամարտության թեմայի և չարության զգացողության։ Առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչպես կարելի է ճիշտ հարթել վեճը, քանի դեռ ձեզանից մեկը չի ասել այն, ինչը վերջնականապես կփչացնի ամեն ինչ։

Դադար տվեք

Թեժ վեճի ընթացքում կարճ դադարը ձեզ կօգնի սառել և այն այլ հուն ուղղելու էներգիա գտնել։ Տվեք 30-60 վայրկյանանոց դադար և փորձեք հիշել այն ամեն լավի մասին, որ կան ձեր հարաբերություններում, մտածեք այն մասին, որ այս վեճը ժամանակի ավելորդ կորուստ է՝ երկուսիդ էլ դժբախտություն բերող։ Վերադարձեք քննարկմանն այն ժամանակ, երբ կկարողանաք վերահսկել ձեր ձայնի տոնը և ընդհանուր առմամբ հանգիստ կլինեք։ Ձեր վարքի փոփոխությունը կազդի նաև զուգընկերոջ վրա և նրան էլ կօգնի հանդարտվել։

Կարեկցություն դրսևորեք

Վեճն ավարտելու ամենալավ եղանակը դրան զուգընկերոջ աչքերով նայելն է։ Բացի այդ աշխատեք այնպես անել, որ նա էլ խնդրի մասին մտածի այնպես, ինչպես դուք։ Այդ դեպքում կկարողանաք հեշտ լուծում կգտնել կամ փոխզիջման գալ, որը և վերջ կդնի հակամարտությանը։

Մտածեք պատասխանատվության մասին

Վեճերի մեծ մասը սկսվում է, երբ զուգընկերոջ հետ միասին փոխադարձաբար բավականին բարկացած եք միմյանց վրա։ Ամեն ինչում ձեզ մեղադրելը (եթե անգամ դուք, իրոք, ճիշտ եք), տվյալ իրավիճակում լավագույն մոտեցումը չէ և հարթելու փոխարեն միայն կսրի հակամարտությունը։ Ուժեղացրեք ձեր պաշտպանությունը և, միգուցե, նա նույնպես հետևի ձեզ։

600x580

Հեռու մնացեք անցյալից

Երբ ցանկանում եք շուտափույթ ավարտել վեճը, միշտ մտածեք ապագայի և ոչ մի դեպքում՝ անցյալի մասին։ Հին հակասությունների մասին հիշեցնելը միայն կվատացնի իրավիճակը։ Դրա փոխարեն ավելի լավ է մտածեք, թե ինչով կարելի է փոխարինել վեճը՝ ֆիլմ նայել կամ, նվազագունը, գրկախառնվել։

Փորձեք կատակել

Լրվածությունը կարելի է փորձել հանել կատակով։ Կարևորը՝ կատակի թեման պետք է զգուշությամբ ընտրել։ Ավելի լավ է հումորն ուղղեք ոչ թե զուգընկերոջ, այլ թեթև կատակելք ինքներդ ձեր նկատմամբ, այլապես՝ արված կատակը հակառակ արդյունքը կարող է ունենալ։

Հպվեք զուգընկերոջը

Եթե բանավոր վեճը որևէ արդյունքի չի հանգեցնում, անցեք հպումներին։ Աշխատեք վեճն ավարտել այսպես․ թեթև հպում, ձեռքսեղմում, ի վերջո, կարող են օգնել գրկախառնումները։ Ֆիզիկական շփումը ձեզ կհիշեցնի, թե որքան թանկ եք մեկդ մյուսի համար և թե ինչու հարկ չկա միմյանց տառապելու առիթ տալ։

600x580

Մոռացեք «բայց»-ի մասին

Դուք հակասության լուծումը կհետաձգեք, եթե ձեր խնդրի յուրաքանչյուր լուծում ավարտվի «բայց»-ով և հետագա պահանջներով։ Ձեր մտքերը ձևակերպեք հստակ նախադասություններով՝ առանց նախապայմանների։

Ձոխեք ձայնի տոնը

Վեճին վերջ տալու լավագույն ձև է բարձր ձայնով շփվելը դադարեցնելը և ավելի քնքույշ ձայնով խոսելը։ Միայն թե հարկ չկա մանկական ձայնի անցնել, նույնիսկ՝ կատակով․ դա կարող է կատաղեցնել զուգընկերոջը։ Պարզապես ձայնի տոնը մի փոքր իջեցրեք և ցույց տվեք, որ այլևս չեք ցանկանում վիճել։

Մի շտապեք հետևություններ անել

Վիճած միասին անկողին մտնելն այնքան էլ վատ չէ, չնայած, շատ հոգեբաններ խորհուրդ չեն տալիս այդպես վարվել։ Եթե ոչ ի կերպ չեք կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ապա ամենաճիշտը հարցի լուծումը վաղվան հետաձգելն է։ Երկուսդ էլ կկարողանաք սառել և մտածել, թե վեճն ինչպես ավելի արդյունավետ լուծել։

Կենտրոնացեք ընդհանուր բաների վրա

Եթե գնահատում եք ձեր հարաբերությունները, դուք պետք է մտածեք դրանց մասին ինչպես կենդանի էակի։ Դուք չեք վիճի նաև երեխաների ներկայությամբ, քանի որ դա նրանց մոտ սթրեսի պատճառ կդառնա։ Մի մոռացեք, որ վեճերը հարաբերությունների վրա բացասական հետևանք են ունենում։ Աշխատեք վերջ տալ վեճերին, ձեզ և ձեր զուգընկերոջը հիշեցրեք լավ բաների մասին, որոնք ձեր վեճերով կոչնչացնեք։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 16362 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11651 անգամ
04.05.2026
Դիտվել է 1597 անգամ
06.05.2026
Դիտվել է 392 անգամ
07.05.2026
Դիտվել է 318 անգամ
08.05.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster