Վարունգի մեջ պարունակվող բաղադրիչները օգտակար են մեր մաշկի համար։ Մեզանից յուրաքանչյուրը բազմիցս տեսել է, թե ինչպես են կտրտած վարունգի շերտերը դնում աչքերին`որպես դիմակ։
Իրականում վարունգի բաղադրիչները լայնորեն օգտագործվում են կոսմետիկայում, անգամ` առաջատար ապրանքանիշերի կողմից։ Դրանցում պարունակվում են խոնավացնող, կենսունակություն հաղորդող և խնամող հատկություններ, որնք օգնում են պահպանել մաշկային ծածկույթի երիտասարդությունն ու թարմությունը։
Ուրեմն՝ ինչո՞ւ չպատրաստենք վարունգից կրեմ տնային պայմաններում, առավել ևս, որ այս մթերքն ամռանը հասանելի է մեծ քանակությամբ։
Բաղադրիչները․
-Ոչ մեծ վարունգ -Եռացրած ջուր կամ երիցուկի թուրմ -Մեղրամոմ՝ 1 թեյի գդալ -Նուշի յուղ՝ 3 ճաշի գդալ։
Այս բաղադրատոմսի մեջ պարունակվում են յուղ և պինդ մոմ, որոնց անհրաժեշտ է հալեցնել և խառնել միմյանց։ Դրա համար պետք է օգտվել տաք ջրով լցված տարրայից, քանի որ բաց կրակի վրա յուղը կարող է բռնկվել։ Երբ մոմը հալվի, ավելացնում ենք մոտավորապես 2 ճաշի գդալ ջուր (կարելի է օգտագործել երիցուկի թուրմ)։ Այնուհետև ավելացնում ենք մանր քերված վարունգը։
Ստացված զանգվածը պետք է թողնել սառչի մոտ կես ժամ՝ պարբերաբար խառնելով։ Կես ժամ հետո զանգվածը լավ խառնում ենք և թողնում միչև լրիվ սառչի։ Ստացվածը լցնում ենք մաքուր ապակյա տարրայի մեջ և քսում դեմքին՝ պահելով 15 րոպե։ Ժամանակը լրանալուց հետո կրեմը լվանում ենք տաք ջրով։
Կրեմը պետք է պահել սառնարանում և օգտագործել շաբաթական երկու անգամ։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: