Ամառային ժամանակաշրջան. 7 տնային գործ, որոնք շտապ պետք է կատարել
09.06.2015
Որպեսզի ամառային շոգ երեկոյան հաճելի լինի աշխատանքից տուն վերադառնալ, անհրաժեշտ է կատարել մի շարք անհետաձգելի տնային գործեր: Հատկապես, եթե դուք դրանք չեք արել, երբ ամառը թակում էր դուռը:
Զբասանքներն ու ամառանոցը, ինչ խոսք, լավ է, սակայն հարմարավետությունը բնակարանում` անգին:
1. Կատարեք հիմնարար մաքրում: Կարգուկանոն մտցրեք, դասավորեք իրերը, ազատվեք ավելորդներից, լվացեք այն ամենը, ինչը կարելի է լվանալ: Ամռանը հատկապես ցանկություն է առաջանում զգալ մաքրություն, թեթևություն և ազատություն: Ուստի ճիշտ ժամանակն է, որ նետեք ավելորդ իրերը և ձեր բույնը սարքեք ավելի հարմարավետ ու ընդարձակ:
2. Թարմացրեք կտորեղենը: Փոխարինեք ծանր խալիները թեթև գորգերով, գործվածքներով կամ հանեք դրանք ընդհանրապես:
Ըստ էության, կտորեղենը պետք է փոխել յուրաքանչյուր սեզենի՝ թարմացնելով մթնոլորտը: Վարագույրները, սփռոցները, ծածկոցները, անձեռոցիները, ամռանը կարելի է փոխորինել թարմով և վառ օրինակներով:
3. Թարմացրեք կահույքը կամ վերադասավորեք այն: Նոր ձևավորված տարածությունը կստեղծի նոր տրամադրություն: Եթե որոշել եք նոր կահույք գնել, ապա նախապատվությունը տվեք թեթև հավաքովի նմուշներին: Դրանք դյուրաշարժ են, հավաքվում են պարզ և անհրաժեշտության դեպքում կարող են տեղից-տեղ տեղափոխվել: Իսկ եթե որոշել եք հնից չբաժանվել, ապա ամրացրեք թիկնակներն ու ոտքերը, ձգեք նստելատեղը, փոխեք վրայի կտորեղենը և այլ բարեկարգող գործաղություններ իրականացրեք։
4. Ներկեք պատերը(կամ միայն մեկը) վառ գույներով կամ լուսավոր պաստելային երանգներով: Կարող եք փակցնել ամառային տրամադրությամբ պաստառ՝ ծաղիկներով կամ բնապատկերներով: Պատրաստ չե՞ք նման խիզախումների, ուրեմն օգտվեք ինտերիերային փակցվող պիտակներից, որնցով շրջակայքը ձևափոխելն ավելի դյուրին կլինի:
5. Տեղափոխեք տնային բույսերը վառ ամանների մեջ կամ եղածները դրեք գեղեցիկ տարրաների մեջ: Յուրաքանչյուր սենյանում դրեք ծաղկեփունջ՝ յուրահատուկ ծաղկամանում: Ամառային ինտերիերի կարևորագույն բաղադրիչներից են դաշտային ծաղիկները:
6. Ավելի մեծ ուշադրություն սեղանի սպասքի վրա․ ընտրեք գեղեցիկ թղթե կամ գործվաքից անձեռոցիկներ, բյուրեղապակյա ափսեներ և սկահակներ, զարդարանքի համար օգտագործեք թարմ մրգեր։
7. Ամռանը հատկապես կարևոր է, որպեսզի բնակարանում ջերմաստիճանը հաճելի լինի։ Կա շոգից փրկվելու բազմաթիվ փորձված եղանակներ․ օգտվեք դրանցից որևէ մեկից։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8218 անգամ
Читать на русском
|