Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

84-ամյա մոդել Կարմեն Դել Օրեֆայս. «Ուտեկուց ավելի սիրում եմ միայն սեքսը»

12.05.2015

Իր կարիերան նա սկսել է դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի ավարին: Այն ժամանակ 15 տարեկան էր և մինչ օրս վաստակում է դրանով:

Թոշա՞կ: Տարիքից ելնելով՝ արդեն վաղուց ժամանակն է: Պետությունն էլ վճարում է նրան, ինչպես կարգն է, «ինչ-որ գումար վճարում է», եթե անկեղծ` ինքն էլ չգիտե, թե որքան: Նա մինչ օրս էլ աշխատում է նորաձևության ասպարեզում և վաստակում մի քանի անգամ ավելի, քան ամեն ամիս բանկային գրքույկի վրա ստացվում է թոշակային հիմնադրամից:

Ամռանն այս չքնաղ կինը հոբելյան է նշելու: Այդ առիթով New You ամսագրին հարցազրույց տալով անկեղծացել և նշել է ոչ միայն ուտելու, այլ նաև սեքսի նկատմամբ իր մեծ կրքի մասին: Նրա խոսքով, անգամ իր մեծ տարիքին, ինքն, անշուշտ, զբաղվում է սիրով: Եվ, անկեղծ ասած, սեքսով զբաղվելը գերադասում է սնվելուց:
«Ես հրաշալի կյանք եմ ապրել: Շա՞տ տարեց կանանց գիտեք, ում կենսաթոշակայի գրքույկի նկարն արվել է Նորման Փարքինսոնի կողմից»,- ասում է Կարմեն Դել Օրեֆայսը:

600x580

«Դա երևի նրանից է, որ իմ երակներում տաք արյուն է հոսում»,-կատակում է Կարմենը, ով ծնվել է Նյու Յորքում: Նրա հայրը Իտալիայից էր, իսկ մայրը` հարավային խառնվածքով հունգարուհի:

«Մի խոսքով, ես մինչ օրս ապրում են լիարժեք սեռական կյանքով. ինչո՞ւ ես այն պետք է ընդհատեմ: Գիտեմ, թե ինչպես պետք է վարվել: Ռոմանտիկ սե՞ր: Միայն դա ինձ համար քիչ է, ես վարժվել եմ լիարժեք կյանքով ապրելուն»,-ասում է մոդելը: -Սեքսում ես նույնքան «շատակեր» եմ, որքան սնվելիս»:

600x580

Ի դեպ, սնվելու մասին: Կարմեն Դել Օրեֆայսը երբեք դիետաներ չի պահել և համարում է, որ իր բարետես կազմվածքի համար պարտական է լավ նյութափոխանակությանը: «Դա ինձ դուր է գալիս, քանի որ ես չեմ կարող հաշվել կալորիաները: Փոխարենը՝ վայելում եմ սնվելու հաճույքը: Ուրախ եմ, որ կարիք չունեմ կազմվածքիս մասին հոգ տանելու, այն ինձ մոտ բնատուր է»,- անկեղծանում է մոդելը:

600x580

Կարմենը ծնվել է 1931 թվականին: Նրա գեղեցկության գաղտնիքը պարզ է՝ սիրում է շատ քնել և լողալ, իսկ տարիքն ընդունում է որպես անհրաժեշտություն: Եվ չի թաքցնում իր գլխավոր գաղտնիքը. «Իհարկե, ժամանակ առ ժամանակ ես օգտվում եմ պլաստիկ վիրաբույժների ծառայություններից: Միշտ կգտնվի ինչ-որ բան շտկելու՝ մեկ այստեղ, մեկ՝ այնտեղ»:

Մի անգամ, պատասխանելով լրագրողի հարցին, ով չի քաշվել հարցնել, թե ինչպե՞ս կնախընտրեր մահանալ, գեղեցկուհին պատասխանել է. «Բարձրակրունկ կոշիկներով »:

600x580

Հինգ հետաքրքիր փաստ՝ Կարմեն Դել Օրեֆայսի մասին


Գինեսի գրքում գրանցվել է որպես ամենաերկար մոդելային կարիերա ունեցած կին:

Սովորաբար կանայք ձգտում են քողարկել տարիների ազդեցությունն իրենց արտաքին տեսքի վրա, սակայն Կարմենի պարագայում արձանագրվում է կարգից շեղումներ: Նա չի փորձում երիտասարդանալ կամ բնական ներկերի հաշվին քողարկել տարիքը, այլ ամբողջությամբ սպիտակեցրել է, և այժմ արծաթափայլ մազերի թագը դարձել է նրա ֆիրմային նշանը:

Կարմենը հեղինակել է «Լինել գեղեցիկ. գաղտնիքներ և հմտություններ, որնք սովորել եմ 40-ամյա մոդելային աշխատանքի ընթացքում» գիրքը:

Երեք անգամ ամուսնացած է եղել: 1980-ականների վերջին հեռուստահաղորդավար Դեվիդ Սասքինդը նրան չորրորդ ամուսնության առաջարկն է արել, սակայն 1987-ին նա մահացել է սրտի կաթվածից:

Սալվադոր Դալին ինչ-որ առիթով Կարմենին համարել է իր մուսան:

Պատրաստեց` Անուշ Ավանյանը

Աղբյուր` LADYNEWS.am

600x580



Դիտվել է 13075 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1052 անգամ
05.06.2026
Դիտվել է 384 անգամ
06.06.2026
Դիտվել է 357 անգամ
09.06.2026
Դիտվել է 233 անգամ
10.06.2026
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster