Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը ցույց են տվել իրենց դղյակը (լուսանկարներ)
04.04.2012
Ալլա Պուգաչովա, Մաքսիմ Գալկին աստղային զույգը, որ 10 տարվա հարաբերություններից հետո անցյալ տարվա վերջում գրանցեց ամուսնությունը, առաջին անգամ որոշել է հանրությանը ներկայացնել Գրյազ գյուղում գտնվող իր առանձնատունը:
Թեպետ, երևի կհամաձայնեք, որ այն, ինչ տեսնում ենք նկարներում, ավելի շուտ դղյակ է, քան առանձնատուն: Այն ի սկզբանե նախատեսված է եղել և պատվիրվել է ճարտարապետներ Վերա Գորլիցինային ու Անատոլի Գոլեւին Մաքսիմ Գալկինի համար:
Սակայն հետո անհրաժեշտություն է առաջացել դղյակը Գալկինի ապագա կնոջը հարմարեցնելու: Այսպիսով' արդեն եղած նախագծին ավելացվել է կանացի հատվածը, այն է' երկրորդ հարկում գտնվող վարդագույն սալահատակով ննջասենյակը, հեղինակային խճանկարով ընդարձակ բաղնիքը:
Դղյակի մուտքը հսկում են քարե վիշապները: Այս միտքը պատկանում է հենց Գալկինին և պայմանավորված է նրանով, որ վերջինս ծնվել է Վիշապի տարում:
Դղյակի երկու մուտքերն այնպես են հարմարեցված, որ անհրաժեշտության դեպքում տանտերերը կարող են խուսափել հյուրերին հանդիպելուց:
Ճարտարապետների խոսքով' տան պատկերը խտացումն է ռոմանական, գոթական ոճերի, և չկա ոճային ընդհանրություն, փոխարենը կա հեղինակային աշխատանք, երեւակայություն, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում մտահղացումը: Դիտվել է 7505 անգամ
|