Ցանկանում եք մի քանի տարով երիտասարդ երևալ և հաճոյախոսությունների ամսական չափաբաժինը ստանալ միանգամի՞ց: Փոխեք մազերի գույնը, և ձեր կյանքում դրական փոփոխություններ տեղի կունենան:
Տնային պայմաններում մազերը ներկելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել մազերի «հարազատ» գույնից ոչ ավելի, քան 1-2 տոն տարբերվող երանգ: Հակառակ դեպքում արդյունքը շատ ավելի հեռու կլինի այն երանգից, որը պատկերված է ներկի տուփի վրա: Նաև հաշվի առեք, որ մազերի գույնի կտրուկ փոփոխության դեպքում դուք , ամենայն հավանականությամբ, ստիպած կլինեք օգտագործել կոսմետիկայի բոլորովին այլ երանգներ, քան նախկինում, երբեմն էլ` ամբողջությամբ փոխել զգեստապահարանի պարունակությունը:
Ժամանակակից ոճաբանները նախապատվությունը տալիս են հնարավորինս բնական երանգներին: Գլխի վրա կապույտ, կանաչ և ալ «փետուրները» մնացել են անցկալում: Ինչպես նաև «արհեստական» շիկահերները: Ներկի երանգն ընտրելիս շատ կարևոր է հաշվի առնել մազերի կառուցվածքը, աչքերի և մաշկի գույնը: Համընդհանուր կանոն. որքան բնականից մուգ են մազերը, այդքան տաք պետք է լինեն այն երանգները, որոնցով ներկում եք:
Բաց գույնի աչքերով և ճերմակ մաշկովկանանց համապատասխանում են սառը տոների լուսավոր (օրինակ` մոխրագույն), կարմրավուն երնգները և սև գույնը:
Բնական շիկահերներին, դեղձի գույնի մաշկով պեպենոտ կանանց դուր կգան ոսկեգույն, պղնձագույն և շականակագույն երանգները:
Մուգ աչքերով և սևուկ կանանցկհամապատասխանեն տաք գույները. մեղրագույնից մինչև դառը շոկոլադի գույնը:
Եթե աչքերը բաց են, իսկ մաշկը` արևահարված, լավ կլինի դիտարկել դարչնագույնի տարբեր երանգները:
Եթե մաշկի երնանգը վարդագույն է, ձեռնպահ մնացեք մազերը ոսկու գույներով ներկելուց. մաշկը հիվանդագին դեղին կդիտվի: Նույնը վերաբերում է նաև կարմիր երանգներին:
Սև մազերըտեսողականորեն մեծացնում են, այդ իսկ պատճառով այս գույնը խորհուրդ չի տրվում միջին տարիքի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր մաշկի խնդիրներ ունեն (պզուկներ, սպիներ):
Շեկ, սև, ճերմակ, ինչպես նաև գանգուր և երկար մազերըդժվար են ներկվում: Ցանկալի երանգն ստանալու համար կարելի է ներկելու ժամանակը 5-10 րոպե երկարացնել:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: