Վառ շրթներկը երիտասարդեցնում է
12.03.2015
Երիտասարդ տեսք ունենալու համար մի մոռացեք լրացնել կոսմետիկայի պաշարները: ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները պարզել են, որ դիմահարդարման մեջ ճիշտ շեշտադրումները դեմքը կարող են երիտասարդացնել:
ԱՄՆ-ի գեթիսբերգյան քոլեջի (Փենսիլվանիա, ԱՄՆ) պրոֆեսոր Ռասելն իր ասիստենտների հետ ուսումնասիրել է 300-ից ավելի լուսանկար և պարզել, որ տարիքի հետ շուրթերի, աչքերի ու հոնքերի գույնն ավելի է բացվում, այն դեպքում, երբ դեմքի այդ մասերի շուրջ մաշկը մգանում է: Արդյունքում առավել ծեր դեմքը համեմատաբար երիտասարդի հետ համեմատած ավելի անգույն է դառնում: Եվ հակառակը` որքան մուգ են աչքերն ու շուրթերը, այնքան երիտասարդ է դեմքը:
Այս կերպ կոսմետիկան օգնում է մաշկի և շուրթերի ու աչքերի գունային կոնտրաստի շնորհիվ ավելի երիտասարդ տեսք հաղորդել դեմքին: Ռասելի կարծիքով` դա հիմնավորում է, թե ինչու են կանայք մուգ դիմահարդարվում, հատկապես` վառ շրթներկ օգտագործում: Գեղեցիկ սեռը ենթագիտակցորեն զգում է, որ դիմահարդարման վառ գույնը երիտասարդեցնում է դեմքը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8939 անգամ
Читать на русском
|