Ժողովրդական միջացներից ի՞նչն է կարելի օգտագործել չոր և ճաքճքող շրթունքների բուժման համար:
1. Օրը մի քանի անգամ շրթունքներին քսեք թարմ կարագ կամ թռչնի հալեցված ճարպ: Դրանով իսկ դուք մաշկը կապահովեք В վիտամինով և կփափկանցեք այն:
2. Թխվա՞ծք եք պատրաստում: Մի փոքր կաթնաշոռ, մի կաթիլ գազարի հյութ` և կստանաք շրթունքների համար լավագույն դիմակներից: А և В վիտամինները, ինչպես նաև շրթունքների սնուցումն ապահովված է:
3. Եթե շրթունքները քամահարվել են, ապա տաքացրեք մոմը և կանեփի յուղը, խառնեք և գիշերը քսեք շրթունքներին: Առավոտյան ամեն ինչ կարգին կլինի:
4. Կանխարգելման համար գիշերները շրթունքներին կարելի է քսել ցանկացած բանջարեղենի հյութ կամ մեղր: Դա լավ կսնուցի, կվարակազերծի, կապահովի անհրաժեշտ միկրոէլեմենտներով:
5. Շրթունքների ճաքերը լավագույնս բուժվում են խնձորի պյուրեով` կարագի հետ խառնած: Մաշկը կսնուցվի և բուժում կստանա:
6. Եթե շրթունքների վրա կարմիր կետեր են հայտնվել, դա նշանակում է, որ շուտով մաշկը կսկսի թեփոտել: Այստեղ օգնության կհասնի կտավատի սերմի թուրմը. 2 բաժակ ջրի մեջ եփեք 2 ճաշի գդալ կտավատի սերմ, զանգվածը հասցրեք մածուծիկության աստիճանի: Ստացվածը պետք է քսել շրթունքներին:
7. Ճաքճքված և չոր շրթունքներին կարող է փրկել մեկ վարդի թերթիկներից և մեկ գդալ խոզի ճարպից պատրաստված քսուկը: Բաղադրիչները պետք է լավ խառնել և քսել շրթունքներին:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։