Մազերի ծայրերի ճյուղավորումը կարող է դառնալ յուրաքանչյուր կնոջ խնդիրը: Դրանց պատճառով հնարավոր չի լինում երկար մազեր աճեցնել: Ladynews.am-ը ներկայացնում է, թե ինչո՞ւ են մազերի ծայրերը ճյուղավորվում և ինչպե՞ս դրա դեմ պայքարել:
Օգտագործում եք վատ սանր
Պլաստմասե սանրը մազերի գլխավոր վնասարարն է: Այն մազերը դարձնում է ջարդրդվող և լիցքավորված: Հիշեք, որ ճիշտ ընտրված խոզոնակը կարող է ազատել վարսերի հետ կապված շատ խնդիրներից: Գերադասելի է նախապատվությունը տալ փայլտյա սանրերին, որոնք կարելի է օգտագործել ամեն օր: Իսկ ահա վարսահարդարման համար ձեզ պետք կգա կլոր խոզանակ խառը` արհեստական և բնական բաղադրիչներով:
Կրում եք նեղ ռետինե կապիչ
Արհեստավարժ վարսահարդար-ոճաբանները վերջերս հայտարարեցին, որ կանայք ընդհանրապես պետք է մոռանան ռետինե օղակով կիպ կապած պոչերի մասին: Չէ՞ որ հենց դրանց շատճառով է, որ մազերը դառնում են կոտրվող և թուլացած: Ընդհանրապես հրաժարվել պոչից չարժե, սակայն խորհուրդ է տրվում օգտվել սանրվածքն ամրացնող ավելի մեղմ միջոցներից: Օրինակ` ծամակալներից կամ նեղ ժապավեններից: Նմանապես, եթե մազերը ձեզ խանգարում են, ապա պոչի փոխարեն կարող եք հյուսել դրանք:
Մազերը գերտաքացնում եք
Մազերի Ճյուղավորվելը դրանց չոր լինելու առաջին հայտանիշն է: Որպեսի այդ խնդիրը լուծվի, նախևառաջ սկսեք կիրառել ճյուղավորվող ծայրերի համար խոնավացնող դիմակներ և քսուկներ: Եթե գլուխը լվանում եք ամեն օր, դրանք ֆենով հարդարելուց առաջ թողեք որ արմատները չորանան բնական ճանապարհով, որպեսզի դրանք անհրաժեշտ քանակությամբ խոնավություն ներծծեն: Օգտագործեք նաև ջերմապաշտպան միջոցներ, որոնք թույլ չեն տա, որ մազերը գերտաքանան:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։