Վերադաստիարակված Լինդսի Լոհանը սեր է խոստովանել դատավորին
02.04.2012
Լինդսի Լոհանին վաղուց չէին տեսել այսքան պայծառ ու երջանիկ, ինչպիսին նա հիմա է: Դատավորը պաշտոնապես հայտարարել է, որ նրա փորձաշրջանն ավարտված է: Սա այնպիսի պատիժ է, երբ դու գտնվում ես ազատության մեջ, բայց ոստիկանության աշխատակիցն ամենուր հետևում է քեզ: Չորս տարի շարունակ Լինդսին ալկոհոլային կախվածության պատճառով կրել է այս պատիժը և հիմա, վերջապես, նա ազատ է:
Դատավոր Սթեֆանի Սոտները Լինդսիի համար այս տարիների ընթացքում բավականին հարազատ մարդ է դարձել: Նա ասել է Լոհանին.«Դու պետք է ավելի հասուն կյանք վարես,շրջահայաց, դադարիր ակումբներում թափառելը և կենտրոնացիր քո աշխատանքի վրա»: Իսկ հետո, չզսպելով էմոցիաները, բացականչել է. «Նա արե՜ց դա»:
Վերադաստիարակված Լինդսին սկսել է սեր խոստովանել դատավորին: «Այն, ինչ Դուք արեցիք ինձ համար, շատ դռներ բացեց իմ առջև: Հուսով եմ՝ շուտով նորից կտեսնվենք»: Լինդսիի վերջին արտահայտությունը մի փոքր զարմացրել է ամերիկյան լրատվամիջոցներին: Նրանք կարծում են, որ դերասանուհու արտահայտությունը երկիմաստ է, և գուցե նա նկատի ունի, որ հաջորդ օրինախախտումը շատ սպասել չի տա: Դիտվել է 2683 անգամ
|