Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես դառնալ շրջապատի համար համակրելի

15.01.2015

Համակրելիության չափանիշներն անընդհատ փոփոխվում են, սակայն շրջապատողների մոտ համակրելի լինելու ցանկությունը հատուկ է բոլոր մարդկանց և անփոփոխ է մնում:

Tenet News կայքը կազմել է հգեբանների ամենաարդյունավետ խորհուրդների այն Թոփ-11-ը, որոնք կախարդական ազդեցություն են թողնում: Ձեզ միայն մնում մարզադահլիճում աշխատել կազմվածքի վրա և հետևել այս ցանկին:

 

1.Ժպտացեք

600x580

Աշխատեք, որ ժպիտը ձեր դեմքից երկար ժամանակով չբացակայի: Երբ դուք ժպտում եք, ապա շրջապատողների մոտ ստեղծում եք մարդամոտ և սրտաբաց անձնավորության տպավորություն: Մարդիկ իրենց ավելի հարմարավետ են զգում` գործ ունենալով բարեհամբյուր անձանց հետ: Անկախ նրանից, թե ներքուստ ձեզ ինչպես եք զգում, հարկ է, որ ժպտաք:

2. Սանրվածքը միշտ պետք է լինի խնամված

600x580

Ձեր մազերը` ձեր թագն են: Այնպես որ` հոգ տարեք դրանց մասին: Ներկայանալի արտաքին տեսքը ինչ-որ մեկին գրավելու առաջին քայլն է: Որպեսզի ձեր մազերն առողջ մնան, շատ կարևոր է, որ դրանք պարբերաբար կտրվեն: Մազերը պետք է լինեն մաքուր և հարդարված:

3. Հագուստն ընտրեք ճիշտ ձեր չափսով

600x580

Իրոք շատ կարևոր է զգեստապահարանի ճիշտ պարունակությունը, այնպես որ հոգ տարեք այն մասին, թե ինչ եք հագնում: Գնեք միայն ձեր չափսին համապատասխան հագուստ, չափից ավելի ազատ կամ նեղ զգեստը ձեզ գեղեցկություն չի հաղորդի:

4. Հաստատեք տեսողական հաղորդակցություն

600x580

Երբ զրուցում եք ինչ-որ մեկի հետ` շատ կարևոր է ճիշտ տեսողական հաղորդակցությունը: Եթե դուք անհրաժեշտ կերպով հաստատում եք տեսողական կապ, ապա մարդիկ ոգևորվում են ձեզ համար կարևոր մարդ լինելու մտքից և բերկրանք են ապրում դրանից:

Ոմանք ամաչում են անընդհատ նայել զրուցակցի աչքերին, սակայն դա շատ հեշտ հաղթահարելի է: Սկսեք ձեր մտերիմներից: Վարժվեք նրանց հետ զրույցի ժամանակ ուղղակի տեսողական կապ հաստատելուն: Այնուհետև փորձեք դա անել անծանոթ մարդկանց պարագայում:

5. Քայլվածքը պետք է վստահ լինի

600x580

Փորձեք ձեռք բերել վստահ քայլելու հմտություն: Չգիտեք, թե ինչպե՞ս դա անել: Մարմինը թուլացրեք, իսկ նպատակասլաց հայացքն ու մի փոքր վեր բարձրացրած գլուխը ձեզ կօգնեն վստահ տեսք ունենալ: Ինքնավստահ հայացքը` հաջողության 90% է:

6. Ձեզանից պետք է հաճելի բույր գա

600x580

Ոչ ոք չի սիրում նրանց, ումից վատ հոտ է գալիս: Ձեզանից ստացված լավ տպավորությունը վայրկենական հօդս կցնդի, եթե ձեզանից անդուր հոտ գա: Ամենօրյա ցնցուղն ու դեզադորը ձեզ կօգնեն այդ խնդրում:

7. Թուլացեք

600x580

Դուք չե՞ք հոգնել նրանից, որ ամեն րոպե մտածում եք, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները: Եթե այո, ապա ձերբազատվեք այդ սովորությունից: Եղեք ինքնավստահ և զրուցակցի հանդեպ բաց: Դա հեշտ չէ, սակայն նյարդայնությունը ոչ մեկին դուր չի գալիս:

8. Ծիծաղեք և կատակեք

600x580

Բոլորը գիտեն, որ ծիծաղը լավ դեղամիջոց է: Երբ դուք ծիծաղում եք, ձեզ շրջապատող մարդիկ իրենց հարմարավետ են զգում և, ամենայն հավանականությամբ, կցանկանան ձեզ հետ ավելի երկար ժամանակ անցկացնել: Ծիծաղը ձեզ կօգնի ավելի հմայիչ երևալ: Եվ, իհարկե, մի մոռացեք նաև զրուցակցին ծիծաղեցնելու և նրան ուրախություն պարգևելու մասին:

9. Մարմնի լեզուն նույնպես շատ կարևոր է

600x580

Ձեր մարմնի լեզուն նույնպես շատ կարևոր է: Եթե դուք զբաղվածի կեցվածք ընդունեք, ապա մարդիկ, ամենայն հավանականությամնբ, կխուսափեն ձեզ հետ շփումներից: Նրանք կմտածեն` դուք չեք ցանկանում, որ ձեզ անհանգստացնեն: Սակայն, եթե դուք ձեզ պահեք անկաշկանդ և անմիջական, ապա նրանք իրենց ավելի հարմարավետ կզգան և կշփվեն ձեզ հետ:

10. Հարցեր տվեք

600x580

Մի փորձեք անընդհատ ձեր մասին խոսել: Երբ դուք հարցեր եք տալիս, մարդիք կարծում են, որ ցանկանում եք իրենց մասին ավելի շատ բան իմանալ և իրենց կարևորված են զգում, իսկ դուք սկսում եք նրանց դուր գալ:

11. Կրեք վառ հագուստ

600x580

Կրեք վառ գույներով հագուստ, սակայն զգույշ եղեք, որպեսզի չափը չգերազանցեք. չէ՞ որ ոչ բոլոր գույներն են համապատասխանում ձեր մաշկի երանգին կամ տվյալ միջոցառմանը համարժեք զգեստին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 26513 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11651 անգամ
04.05.2026
Դիտվել է 1597 անգամ
06.05.2026
Դիտվել է 392 անգամ
07.05.2026
Դիտվել է 318 անգամ
08.05.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster