Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 Դիմադրողականությունը կախված է մարդու բնավորությունից

18.12.2014

Ամերիկացի հոգեբանները նոր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում բացահայտել են մարդու բնավորության և նրա դիմադրողականության միջև եղած կապը:

The Daily Mail-ի հաղորդմամբ` Նոթինգհեմի և Կալիֆորնիայի համալսարանների մասնագետները ուսումնասիրել են 121 կամավորների, այդ թվում` 18-59 տարեկան 35 տղամարդու և 86 կնոջ: Հետազոտողները պարզել են, թե ինչպես են անհատական գծերն ազդում իմունային համակարգը կարգավորող գեների վրա:

Կամավորներին առաջարկել են լրացնել հարցաթերթիկներ, որոնք նախատեսված էին բացահայտելու անհատի հինգ կարևոր գծերի ատրահայտչականությունը (էքստրավերսությունը, բացությունը, նյարդայնությունը, բարեխղճությունը և զիջողականությունը): Գիտնականները վերցրել են նաև արյան նմուշներ` գեների վարքագիծն ուսումնասիրելու համար:

Արդյունքում հաջողվել է պարզել, որ մարդու այնպիսի հատկություն, ինչպիսին էքստրավերսիան (շփվողականությունը) է, սերտորեն կապված է բորբոքային գեների խիստ արտահայտվածության հետ: Այն դեպքում, երբ բարեխիղճ մարդկանց մոտ այդպիսի գեների արտահայտվածությունը բավականին ցածր է:

Սա նշանակում է, որ շփվող մարդկանց մոտ իմունային համակարգն ավելի լավ է պայքարում հիվանդությունների դեմ, քանի որ այլ մարդկանց հետ բազմաթիվ շփումների հետևանքով ավելի շատ վարակների է ենթարկվում:

Բարեխիղճ մարդկանց մոտ խիստ զարգացած է զգուշավորության զգացումը, նրանք անընդհատ անհանգստանում են իրենց առողջության համար և մանրակրկիտ կերպով հոգ են տանում: Դրա հետևանքով նրանց օրգանիզմը վարակներ ստանալու ավելի պակաս առիթներ է ունենում:

Հետաքրքրական է, որ այնպիսի հատկանիշ, ինչպիսին բացությունն է, կախված է բորբոքային գեների ակտիվության մակարդակի անկնման հետ, այն դեպքում, երբ զիջողականությունը և նյարդայնությունը (տագնապելու և մտահոգվելու հակվածությունը) կախված չեն գեների ցածր ակտիվության հետ, այսինքն` նրանց մոտ իմունային դիմադրողականությունը բարձր է:

Գիտնահաններն ապացույցներ չեն գտել այն տարածված տեսության համար, ըստ որի բացասական մտքերին ու տագնապելու հակվածությունը կարող են վատ անդրադառնալ առողջության վրա: Նշվում է, որ փորձագետները մինչև վերջ համոզված չեն. բնավորությո՞ւն է ազդում գեների վրա, թե՞ հակառակը: Այնպես որ նրանք դեռ հետազոտելու շատ բան ունեն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10599 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11651 անգամ
04.05.2026
Դիտվել է 1597 անգամ
06.05.2026
Դիտվել է 392 անգամ
07.05.2026
Դիտվել է 318 անգամ
08.05.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster