Անհրաժեշտ վիտամինների օպտիմալ համադրությունը նուշի յուղը դարձնում է օգտակար ցանկացած տարիքի ու տեսակի մաշկի համար:
Սակայն այն լավագույնս նպաստավոր է չոր մաշկի, թորշնած մաշկի համար: Բացի այդ, նուշի յուղն ունի ուժեղ վերականգնող եւ հանգստացնող հատկություններ:
Այն կարելի է օգտագործել որպես թարթիչների ներկը հեռացնելու միջոց: Յուղը ձեր աչքերը կմաքրլուց բացի, կամրացնի նաեւ ձեր թարթիչները:
Որպեսզի ձեր մաշկին տրվի անհրաժեշտ սնուցում է, պետք է յուղի մի քանի կաթիլ լցնել մատների ծայրերին եւ շատ նուրբ, որպեսզի մաշկը չձգվի, քսել մաշկին:
Դեմքի մաշկը մաքրելու համար անհրաժեշտ է յուղի մի քանի կաթիլ ցանել խոնավ բամբակի վրա եւ դրանով սրբել մաշկը:
Աչքի դիմահարդարումը հեռացնելու համար, պետք է տաք ջրում թրջած բամբկի վրա լցնել 2-3 կաթիլ յուղ ու նրբորեն քսել թարթիչներին, միչև դրանց լիակատար մաքրվելը: Նույն կերպ կարող եք հեռացնել նաև կոպերի վրայի դիմահարդարանքը:
Մաշկը մաքրելիս օճառի փոխարեն կարող եք օգտագործել նուշի յուղ: Դրա համար նախքան լվացվելը դեմքի վրա քսեք և 10 րոպե պահեք խառնուրդ` պատրաստված 1 թեյի գդալ ջրից, մեկ ձվի դեղնուցից եւ 10-15 կաթիլ նուշի յուղից: Դիմակն անհրաժեշտ է լվալ տաք ջրով:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։