Թարթիչներն ունեն սնուցման և խնամքի կարիք նույնքան, որքան մազերը: Դրանց խնամքի մասին պետք է մտածել քնից առաջ` դիմահարդարանքը մաքրելուց հետո:
Թարթիչների աճը խթանելու համար օգտակար է ցանկացած վիտամինացված զանգված`չիչխանի, մասուրի յուղերը, հնդյուղը` A վիտամինի մի քանի կաթիլի կամ գազարի հյութի հետ միասին:
Փորձված բաղադրատոմսեից է հնդյուղի և ռոմի խառնուրդը` վերցված հավասար չափաբաժիններով:
Բարենպաստ ազդեցություն են ունենում նաև նուշի, խաղողի կորիզների, հնդյուղի, ցորենի ծիլերի, վարդի, կտավատի սերմի յուղերի խառնուրդները: Տնային պայմանններում կարելի է խառնուրդ պատրաստել ինչպես նշված բոլոր յուղերից, այնպես էլ դրանցից 2-3-ից` ըստ ընտրության: Յուղերը վերցվում են հավասար չափաբաժիններով: Եթե վարդի յուղը եթերային է, ապա խառնում ենք մի քանի կաթիլ:
Նուշի յուղը խթանում է թարթիչների աճը: Վարդինը` դադնդաղեցնում ծերացման գործընթացը և չեզոքացնում կոպերի մաշկի գրգռվածությունը: Հնդյուղը նույնպես նպաստավոր ազդեցություն է ունենում թարթիչների աճի վրա, լավացնում է կառուցվածքը և խոչընդոտում դրանց թափվելը: Այդպիսի խառնուրդը խոնավացնում է, սնում թարթիչները և կոպերի մաշկը, նպաստում թարթիչների աճին և կանխում դրանց թափվելը: Հրաշալի կերպով մաքրում է աչքերի ներկը:
Թարթիչների աճի և դրանց թափվելը կանխարգելելու համար կարելի է քսել նաև դեղձի յուղ: Կռատուկի յուղը նույնպես նպաստավոր ազդեցություն ունի թարթիչների ամրացման համար: Հնդյուղը արագացնում է դրանց աճը և նպաստում վերականգնմանը:
Թարթիչների համար օգտակար է նաև չիչխանի, եղևնու կամ հնդյուղի խառնուրդը` գումարած մի քանի կաթիլ А վիտամին: Հնդյուղը փափկեցնում է մաշկը, նպաստում թարթիչների աճին:
Խառնուրդների օգտագործման կարգը. մաքրող յուղի ոչ մեծ քանակություն 5-10 րոպեով քսել կոպերին և թարթիչներին, որից հետո լվանալ ջրով: Յուղը կարելի է քսել թարթիչների ներկի համար նախատեղված վրձինով և կարևորը` հետևեք դրա մաքրությանը:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: