Կոսմետիկան համարվում է կանանց ամենազդեցիկ գործիքներից մեկը և գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքում կարևոր դեր է խաղում: Մեզանից շատերը կոսմետիկա ընտրելիս բավականին զգուշություն են ցուցաբերում և ճիշտ էլ անում են: Չէ՞ որ մեր օրերում անգամ թանկարժեք մասնագիտացված խանութներում կարելի է հանդիպել կեղծ ապրանքի:
Ճանաչել կեղծ արտադրանքը կարելի է մի քանի չափորոշիչներով.
Փաթեթավորման արտաքին տեքստը
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել փաթեթավորմանը. կոսմետիկ միջոցը պետք է լավ ամրակայված լինի տուփի մեջ: Բացի այդ` փաթեթավորման վրա չպետք է լինի և ոչ մի արատ` պատռվածքները, ճմռթված կամ անհամաչափ պատրաստված տուփը, նախևառաջ խոսում են այն մասին, որ ձեր առջև կեղծ արտադրանք է: Ստվարաթուղթը, պոլիէթիլային թաղանթը կամ սովորական թուղթը, որոնցից պատրաստված է փաթեթավորումը, պետք է որակյալ լինեն` ոչ մի անհարթություն, կտրվածք, սոսնձի մնացորդներ կամ կպչուն ժապավեններ դրա վրա չպետք է լինեն:
Տուփի վրայի գրությունները
Տուփը ձեռքն առնելով` ուշադիր ուսումնասիրեք դրա վրայի գրությունները: Կեղծ ապրանքների վրա ապրանքանիշի անունը փոփոխված է` դրանում բացակայում կամ փոխված են լինում մեկ կամ մի քանի տառեր: Իրական կոսմետիկ արտադրանքի վրա անպայման պետք է լինեն ոչ միայն ապրանքի անվանումը, այլև տեղեկություններ արտադրողի, բաղադրության, պահպանման եղանակների ու ժամկետների մասին: Տուփի վրայի բոլոր տառերը պետք է հստակ երևան, իսկ ներկը չպետք է մաքրվի կամ մատների վրա հետքեր թողնի:
Հրահանգներ
Իրական արտադրանքի հետ սովորաբար լինում են հրահանգներ` մի քանի լեզուներով: Եթե տուփի միջի թուղթն ավելի շատ հիշեցնում է կարճ հուշաթերթիկ, քան հրահանգ, ապա նշանակում է, որ ձեր ձեռքինը կեղծ է:
Բույրը և բաղադրությունը
Իրական կոսմետիկան, որպես կանոն, ունի թույլ, հաճելի բույր կամ ընդհանրապես հոտ չի թողնում: Եթե փաթեթը բացելուց հետո տարածվում է ուժեղ, սինթետիկ հոտ, ապա ապրանքը իրական կոսմետիկայի հետ որևէ առնչություն չունի: Որակյալ կոսմետիկ միջոցներն առանձնանում են համասեռ բաղադրությամբ, մաշկի վրա տեղակայվում են հարթ և դրա մակերեսին որևէ խորդուբորդություն չեն թողնում:
Գինը
Կոսմետիկ միջոցի ընտրության հարցում կարևոր դեր է խաղում գինը: Խնայելու ցանկությունը լիովին հասկանալի է, սակայն պետք է հիշել, որ համաշխարհային համբավ ունեցող ապրանքանիշի արտադրանքը չի կարող մի քանի դրամ արժենալ: Եվ ինքնըստինքյան հասկանալի է, որ կոսմետիկա չի կարելի գնել շուկաներում կամ գետնանցումներում:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: