Պեպեններ` դեմքի վրա. ամառվա նոր թրենդը
02.07.2014
Մի շտապեք ազատվել պեպեններից, չէ ՞ որ պչրուհիներն ընդհակառակը` ձգտում են ավելացնել դրանց քանակը դեմքի վրա` Topsho-ի` հատուկ պեպենների համար թողարկած մատիտով:
Բրիտանական Topshop ապրանքանիշը թողարկել է գեղեցկության նոր յուրահատուկ պարագա` պեպեններ նկարելու համար Freckle Pencil մատիտը:
«Արևի համբուրած» դեմքերն այս սեզոնի իսկական հիթն են. հանրահայտ մոդելները ոչ միայն չեն ազատվում իրենց պեպեններից, այլև ընդհակառակը` ընդգծում են կամ էլ նկարում հիշյալ մատիտի միջոցով:
Freckle Pencil-ի նորույթը յուրաքանչյուր աղջկա, ով ցանկանում է լինել «a la naturelle» կերպարի մեջ, կպարգևի առողջ պեպեններ: Մատիտի հատուկ բաղադրությունը թույլ է տալիս հարմարվել ցանկացած ձևի ու գույնի մաշկի այնպես, որ արհեստական պեպենները լիովին բնականի տեսք են ստանում: Topshop-ի յուրահատուկ մատիտը վաճառքի կհանվի հուլիսին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 19387 անգամ
Читать на русском
|