Թվում է, թե բնական տվյալների դեմ պայքարելն անհնար է, իսկ փոքրիկ, գեղեցիկ քթիկ ունեենալու համար միակ ճանապարհը պլաստիկ վիրահատությունն է:
Շտապենք ձեզ հանգստացնել, որ արտաքին տվյալները սրբագրել կարելի է: Դրա համար Դուք պետք է միայն տիրապետեք դիմահարդանման մի քանի պարզ հմտությունների:
Ուրվագծում Ուրվագծումը իսկական փրկություն է այն բազմաթիվ կանանց համար, ովքեր դժգոհ են իրենց արտաքինից: Ոմանք այդ տեխնիկան օգտագործում են այտոսկրների կամ դեմքի այլ հատվածների սրբագրման համար: Դուք էլ կարող եք սովորել ուրվագծել Ձեր քիթը: Դրա համար Ձեզ անհրաժեշտ կլինի բրոնզամատիտ կամ երկու երանգի դիմափոշի՝ մուգ և բաց գույնի: Վրձինով և բրոնզամատիտով երկու գիծ նկարեք քթի կողային մասերով, իսկ բաց դիմափոշիով պատեք քթի «մեջքը»: Զգուշորեն հարթեցրեք բաց և մուգ հատվածների սահմանագծերը, որպեսզի ուրվագիծը հնարավորինս բնական տեսք ունենա:
Փայլատող անձեռոցիկներ
Քիթը մտնում է բարդություններ պարունակող Т գոտու մեջ, ինչը նախևառաջ ենթադրում է, որ մաշկն ունի տհաճ յուղային փայլ: Վերջինս էլ միշտ պատճառ է դառնում Ձեր քթի վրա այլոց ուշադրությունը գրավելու համար: Մաշկային ճարպի արտադրությունը քչացնելու և փայլփլուն մաշկը մոռացության տալու համար օգտագործեք փայլատող անձեռոցիկներ:
Շեշտադրումն արեք աչքերի վրա
Փոքրիկ աճպարարության շնորհիվ Ձուք կարող եք շրջապատի ուշադրությունը շեղել Ձեր ոչ այնքան կատարյալ քթից դեպի դեմքի ամենագրավիչ հատվածի՝ աչքերի վրա: Խոզանակով ունքերին հաղորդեք գրավիչ տեսք, մուգ շրջանակները քողարկեք, տուշ քսեք, մատիտով ուրվագծեք աչքերի շրջանակը և Ձեր գլխավոր խաղաթուղթը կդառնա հայացքը:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: