Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչը կարող է միայնակության պատճառ դառնալ

12.05.2014

Միայնակությունը կարելի է համեմատել «հիվանդության» հետ, որի բուժման համար մինչ օրս դեղ չի ճարվել: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի բացասական սովորություններ, որոնք կարող են պատճառ դառնալ, որ կյանքում միայնակ մնաք:




1. Կատարյալ տղամարդու հավերժական սպասում

600x580

Կինոն, սերիալներն ու ռոմանտիկ սիրավեպերը մեզ` կանանց, հնարավորություն են տալիս սուզվելու կատարելության աշխարհը, որտեղ իրական են սպիտակ ձին, ինչպես նաև արքայազնը` առանց թերությունների, օժտված լավագույն հատկություններով, կյանքի կատարյալ ուղեկից լինելով: Այս տեսակ հերոսների ֆոնի վրա միշտ սովորական տղամարդիկ են լինում` ոչ այնքան խարիզմատիկ ու հետաքրքիր: Ստեղծվում է տպավորություն, որ կապելով Ձեր կյանքը նման մարդու հետ, Դուք բաց եք թողնում թագուհի դառնալու Ձեր երազանքն իրականացնելու հնարավորությունը: Իրականությունն այնքան էլ ծանր չէ, ինչքան թվում է: Արքայազներ կան, և նրանք մեր շրջապատում են:

2. Հոգատարության և ուշադրության մշտական պահանջ

600x580

Նույնիսկ ամենից «համառ» սիրահարների դեպքում գոյություն ունի համբերության սահման: Սիրող մարդը միշտ պատրաստ է օգնության հասնել, աջակցել դժվարին պահերին: Սակայն, եթե շահագործեք նրա զգացմունքներն ու Ձեզ պահեք կամակոր երեխայի նման, ապա արդյունքում ձեռք կբերեք ոչ թե սեր և ուշադրություն, այլ կմնաք միայնակ:

3. Չափից շատ հոգատարություն

600x580

Իզուր չեն ասում` սերը ոգևորում է: Այդ զգացմունքից պահանջ է առաջանում սիրած էակի մասին հոգ տանելու, նրան խնամելու…Արդյունքում նրա համար դառնում եք իսկական «մայրիկ»: Նման կանանց թվում է, թե իրենք զուգընկերոջ համար շատ օգտակար բան են անում, սակայն տղամարդկանց համար շնչելը սկսում է դժվարանալ, և նրանք ձգտում են ազատության:

4. Անվստահություն սեփական անձի հանդեպ

600x580

Անինքնավսհատությունը նկատելի է առաջին հայացքից: Յուրաքանչյուր ոք էլ ինչ-որ հարցերում կասկածներ ունենում է, բայց որոշների մոտ ինքնաքննադատության աստիճանն անցնում է բոլոր սահմանները: Ոչ մեկի, անգամ ամենաուժեղ մարդուն, հարմարավետ չի լինի այնպիսի զուգընկերոջ հետ, ով հոգեբանական անկայուն վիճակում է, հետևապես ինչքան հնարավոր է շուտ ազատվեք Ձեր բարդույթներից` ապրելով լիարժեք կյանքով:

5. Կառչել անցյալից

600x580

Հոգեբանները կարծում են, որ հաճախ մարդիկ, գուցե անգիտակցաբար, կրկնօրիանկում են իրենց ծնողների հարաբերությունները` տեղափոխելով այդ ամենն իրենց կյանք: Լավ է, որ ձեր ընտանիքում ծնողները գիտեն, թե որոնք են իրենց գործառույթները, սակայն դուք փորձեք փոխել հին մոդելները, փնտրեք ընդհանուր համաձայնության գալու, փոխզիջումների տարբերակ, ու այդ ժամանակ միայնակությունը Ձեզ չի սպառնա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12349 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11650 անգամ
04.05.2026
Դիտվել է 1593 անգամ
06.05.2026
Դիտվել է 380 անգամ
07.05.2026
Դիտվել է 313 անգամ
08.05.2026
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster