Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Չի եղել մի դեպք, որ ես հավանեմ իմ նվագածը. Սոնա Արզումանյան

09.05.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է ջութակահարուհի Սոնա Արզումանյանը:

Վերջերս Գյումրիում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային վեցերորդ փառատոնը: Մրցույթին մասնակցեցն ավելի քան 2000 կատարողներ՝ տարբեր երկրներից: Օրերս էլ Գյումրիի երաժշտական ակադեմիայում ամփոփվեցին մրցույթի արդյունքները, կայացավ մրցանակաբաշխությունը: Միչև 18 տարեկան 11 մասնակիցներից հաղթող ճանաչվեց ջութակահարուհի Սոնա Արզումանյանը:

Ladynews.am-ը զրուցեց Սոնա Արզումանյանի հետ` ընտրած մասնագիտության, մինչ օրս ունեցած հաջողությունների և այլ հարցերի մասին: Իսկ Տոմազո Վիտալիի Chaconne-ն Սոնայի կատարմամբ`LADYNEWS TV-ում: 

-Սոնա՛, նախ ուզում եմ մի փոքր պատմես քո մասին, նաև այն մասին, թե ինչպես ընտրեցիր ջութակահարուհու մասնագիտությունը:

-Ծնվել եմ Երևանում` երաժիշտների ընտանիքում: Մայրս ջութակահարուհի է, աշխատում է Հայաստանի պետական կամերային նվագախմբում, հայրս` աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես դիրիժոր: Ջութակով հետաքրքրված եմ եղել դեռ մանկուց, անգամ ատամհատիկիս ջութակ եմ վերցրել: Շատ հետաքրքրասեր եմ եղել. դեռ փոքր հասակից խնդրում էի մայրիկիս` բացատրեր ինձ նոտաները: Հինգ տարեկանում արդեն կարողանում էի ջութակը բռնել, և ծնողներս որոշում են ինձ տանել Սայաթ-Նովայի դպրոց, որտեղ էլ արդեն սովորեցի ջութակ նվագել: Այժմ սովորում եմ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում` Ստելլա Կարապետյանի դասարանում, որին շատ բանով եմ պարտական:

600x580

-Իսկ կասե՞ս` որն է եղել քո առաջին հիշարժան հաղթանակը` որպես ջութակահարուհի:

-Չորրորդ դասարանում ես հնարավորություն եմ ստացել մասնակցելու Ա. Գաբրիելյանի և Ս. Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների ու թավջութակահարների հանրապետական մրցույթնին: Վերջինս երկու փուլից էր բաղկացած, իսկ ես մասնակիցներից ամենափոքրն էի, որը կարողացավ անցնել երկրորդ փուլ: Դա մանկությանս տարիների ամենահիշարժան ու վառ պահն է եղել:

-Իսկ հետագայում ի՞նչ մրցույթների ես մասնակցել ու ի՞նչ արդյունքների հասել:

-Նշված մրցույթից անմիջապես հետո մասնակցեցի Ա. Սպենդարյանի անվան հանրապետական մրցույթին, որտեղ երեք մրցանակ էր նախատեսված: Ես արժանացա երկրորդ մրցանակին` դիպլոմին, որը ևս ինձ համար շատ կարևոր էր: Այդ ամենից հետո շատ համերգներ եմ ունեցել, ամեն ինչ անում էի, որպեսզի հաջողությունների հասնեմ, և վերջապես անցած տարի` ամռանը, հնարավորություն ստացա պետական կամերային նվագախմբի հետ «Նոր անուններ» փառատոնի շրջանակում հանդես գալ որպես մենակատար` նվագելով Վիտալիի «Չակոնան»: Վերջերս էլ Գյումրիում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային վեցերորդ փառատոնը, որի ընթացքում մինչև 18 տարեկան 11 մասնակիցներից ես հաղթող ճանաչվեցի, ինչպես նաև ստացա ժյուրիի նախագահ Ա. Բոգդանյանի անվան հատուկ մրցանակը:

600x580

-Սոնա՛, իսկ արտերկրում համերգներ ունեցե՞լ ես, կուզեի՞ր ապրել ու ստեղծագործել այլ երկրում:

-Շրջագայությունների եղել եմ Գերմանիայում, Դանիայում և Շվեցարիայում: Իհարկե, շատ հավանեցի այդ երկրները, ունենցա լավ ընդունելություն, բայց երբ վերադարձա Հայաստան, հասկացա, որ այստեղի ամեն ինչը կարոտել էի: Այդքան էլ չեմ պատկերացնում իմ ապագան այլ երկրում:

-Մեծացել ես երաժիշտների ընտանիքում, ինչքանո՞վ է այդ հանգամանքն ազդել մասնագիտական ընտրությանդ վրա:

-Անկեղծ ասած, ես իմ գենետիկայով շատ եմ հպարտանում: Մեծացել եմ դասական երաժշտության ներքո, շատ եմ սիրում երաժշտություն ու ոչ միայն` դասական:

-Իսկ ի՞նչ ես սիրում լսել առօրյայում:

-Իմ ամենասիրելի երգիչը Սթինգն է, իսկ երգեր ընտրում եմ ու լսում բոլոր ոճերից` ռոք, ռեփ, փոփ, իսկ դասական երաժշտությունն ուղղակի Իմն է:

600x580

-Հայաստանյան շոու բիզնեսից կա՞ն երգիչ-երգչուհիներ, որոնց լսում ես:

-Ո՛չ:

-Իսկ երաժիշտ ծնողներ ունենալու հանգամանքը քեզ ավելի շատ օգնո՞ւմ է, թե խանգարում:

-Մի կողմից շատ է օգնում, որովհետևես կարողանում եմ խորանալ երաժշտության մեջ. կան նրբություններ, որ ինքնուրույն դժվար է հասկանալ և ցանկալի է՝ քեզ կողքից լսեն ու ուղղորդեն: Մյուս կողմից էլ` մեկ-մեկ նեղվում եմ, որ ծնողներս ցանկանում են ինձ հետ աշխատել. մտածում եմ` գուցե ես կկարողանա՞մ առանց նրանց օգնության:

-Իսկ քննադատություններ հաճա՞խ ես լսում ծնողներիցդ, ո՞ւմ կարծիքն ես ավելի կարևորում:

-Կարևորում եմ երկուսի կարծիքն էլ, բայց ես ինքս ինձ երբեմն ավելի խիստ եմ քննադատում, քան ծնողներս: Ելույթներիս ձայնագրությունները լսելիս գտնում եմ այնպիսի թերություններ, որոնք անգամ ծնողներս չեն գտնում: Չի եղել մի դեպք, որ ես հավանեմ իմ նվագածը:

600x580

-Իսկ ի՞նչ հետաքրքրություններ ունես:

-Հիմա տարվել եմ ընթերցանությամբ և անպայման ժամանակ եմ հատկացնում գիրք կարդալուն: Սիրում եմ Դոստաևսկու, Տուրգենևի, Չարենցի գործերը:

-Մասնագիտական ի՞նչ երազանքներ ունես:

-Կան երաժիշտներ, որոնց հետ ուղղակի երազում եմ ծանոթանալ, օրինակ` Մաքսիմ Վենգերովը: Նպատակներիցս է վարպետության դասեր առնել հայտնի ջութակահարներից մեկի մոտ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7865 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 709 անգամ
01.05.2024
Դիտվել է 698 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 128 անգամ
04.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster